Leave a comment

Comments 2

nrbakert_tashuk March 30 2010, 07:43:15 UTC
Երբ մտածում եմ հայի առաքելության մասին, նման բանաստեղծություններն ինչ-որ լույս սփռում են... երևի մեր առաքելությունն այս մոլորակի վրա հենց դա է՝ անկախ ամեն ինչից գնալ դեպի լույս...ոչինչ, որ դեռ չգիտենք, թե ԻՆՉ է այդ լույսն իրենից ներկայացնում, առաքելությունն է գնալ, գնալ, գնալ, Դեր-Զորերով, արյան ծովերով, հիասթափություններով ու պանդխտության ճամփեքով... դեպի Լույսը...

Reply

:) lernci March 30 2010, 08:00:49 UTC
Միշտ դեպի լույս... Լուսավորության օրենքները, Կենաց ծառի խորհուրդը, անկեզծությունը, ազնվությունը, քաջությունը, արարչական ձիրքերը:
Այս և այլ բոլոր ձիրքերով միշտ գերել ենք օտարներին, միշտ օրինակ ծառայել նրանց:
Պետք է հիշենք ով ենք մենք իրականում և ստանձնենք մեր առաքելությունը, որպեսզի աշխարհի վրայից վերանա քաոսը:

Այո, ես ունեմ այդ համոզմունքը, որ աշխարհում ներկայիս քաոսի մեղավորը մենք ենք: Մենք մեր տեղում չենք:

Reply


Leave a comment

Up