Վերք Հայաստանի - ՀԱՌԱՋԱԲԱՆ

Feb 14, 2011 14:21

Կրեսոս թագավորն Լիդացվոց, երբ Կյուրոս բոլոր աշխարքի տիրեց ու նրա երկիրն էլ առավ, կռվումը ղոնշուն, սիրելի, բարեկամ, զորապետ՝ նրան թողեց, ու էն անգին մարգարտի ու ջավահրե ամարաթներում մեծացած Կրեսոսը, որ իրանից բախտավոր աշխարքի երեսին էլ մարդ չէ՛ր համարում, ընկած մեկ պարսիկ զորականի առաջ, շունչը բերնին հասած՝ փախչում էր, որ իր գլուխն էլա պրծացնի, ( Read more... )

Հայ գրականութիւն, Ինքնաճանաչողութիւն, տհայեր, աշխարհ, մարդիկ, հայը քաջ է, Խաչատուր Աբովյան, հայը ազնիվ է, Ազգային գաղափարախօսութիւն, անաստուածներ, հատվածներ վէպերից, հայը աշխատասեր է, հայեր

Leave a comment

Comments 8

mar_amirchanyan February 14 2011, 12:43:06 UTC
Արթուր, տեքստը դո՞ւ ես պատրաստել:
Հարգանքներս, եղբայր..)

Reply

lernci February 14 2011, 12:52:47 UTC
Չէ: Էլի մոռացել եմ աղբիւրը նշել: Հէնց այ Հառաջաբանը կա վիքիպեդիայում:
Իսկ ընդհանուր գիրքը doc ֆորմատով կարելի է ձեռք բերել freebooks-ից, initiaty-ի նախաձեռնած կայքից:

Reply

mar_amirchanyan February 14 2011, 12:53:31 UTC
Շնորհակալություն:)

Reply

lernci February 14 2011, 13:24:18 UTC
Խնդրեմ: Արդէն դրեցի աղբիւրը:
Էս յատուածը կարդալուց յետոյ արդէն զրոյի են հաւասարվում օտարալեզու դպրոցներ բացողների բոլոր մէկնաբանութիւններն ու պատճառաբանութիւնները:

Հէնց Էսպիսի մարդկանց անձնիրաւ գործի շնորհիւ է, որ մենք ունենք այն, ինչ ունենք:
Ի՞նչ ունենք.
Դարերի խաւարից դուրս գալով, արդէն 20 տարի է ունենք կայացած Հայաստանի Հանրապետութիւն(Ինչերի՜ միջով ենք անցել), ունենք կայացած, համաշխարհային գրականութեան մէջ իր կայուն դիրքն ունեցող Հայ գրականութիւն, ունենք կայացած հայագիտութիւն, ու էլի շատ բաներ:
Չէ՞ որ ցայսօր էլ ցանկանում են մեզ ցեղասպանել:
Չտեսնե՞լ այս ամէնը, չգնահատել, ավիրել այս ձեռբերումները, ուրէմն արժանի ենք, որ իսպառ ջնջուի պատմութեան միջից ՀԱՅ անունը:

Ես վստահ եմ, որ եթէ հայ մարդը կարդայ այս ամէնը, գիտակցի ամբողջը, ապա ի չիք կը դառնան պանդխտութեան հետ կապուած բոլոր պատճառաբանութիւնները:

Reply


Leave a comment

Up