Leave a comment

Comments 14

liana_w January 23 2010, 07:12:15 UTC
Բարեկամս,ընկերներիցս մեկի մոտ այս տեսահոլովակի մասին արդեն գրել եմ ... Ափսոս է այս անզուգական ռիթմն ու ոգին , որը ծախսվել է այդ բառերի ու մատուցվող գաղափարախոսության վրա:
Սողոմոն Թեհլերյանի եւ առհասարակ մահապարտների քայլերը վնասակար միամտություն եմ համարում:
Թեհլերիանի «հերոսությունն» ու շահած դատավարությունը հնարավորություն ստեղծեց, որ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հարցը լեթարգիկ քնի մեջ հայտնված՝ թաղվի...
Մինչեւ հիմա էլ,թուրք կոչվողները թաքցնում են իրենց դիմանկարը՝ Հայոց ցեղասպանությունը...
Նրանց վնասելուն կամ նրանց հետ ընկերանալուն միտված քայլերն ապուշացնող են ու վնասակար են հայերիս համար...
Պետք է խորամիտ լինել ու , պարզապես, պետք է այնպիսի իրավիճակ ստեղծել,որ իրենք իրենց որդնող խղճի կերը դառնալով՝ ազատեն մեզ իրենց այլանդակ ներկայությունից...

Reply

parze January 23 2010, 10:15:13 UTC
Բայց հենց Պոլսո Ռազմական դատարանն էր դատավճիռ կայացրել ցեղասպանության կազմակերպիչների և իրագործողների նկատմամբ...
Եվ <Նեմսեսիսի> գործողությունները չի կարելի որակել վրեժի գործողություններ.
Իհարկե, նրանք նաև իրենց անձնական վրեժը լուծեցին, քանզի անձամբ էին տուժել ու տառապել Ցեղասպանությունից.
Բայց նրանց գործողությունները առաջին հերթին արդարացված էին Իրավական տեսանկյունից, քանզի ինչպես արդեն ասացի, նրանք Իրագործեցին Մահախպատժի դատավճիռը, որը չէր իրագործվել..

Հլը դատավճռի խոսքերը կարդա.
<Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին:>

http://www.genocide-museum.am/arm/online_exhibition_9.php

Reply

liana_w January 23 2010, 10:28:40 UTC
Պարզ է, պարզից էլ՝ պարզ, բայց հենց այդ «արդար դատավարության» ցնծության սեղանի միջոցով մեզ հրամցրին գեղեցիկ ու համեղ սունկեր, դրա հետո համար էլ մեռածի տպավորություն ենք թողնում ու մեզ կթաղեն ցեղասպանության հետ, եթե չարթնանանք ու կենդանության նշաններ ցույց չտանք:
Արձանագրություններ կոչվածը, իմ կարծիքով, հոգեհանգստի արարողության պես մի բանի է նման:

Reply

parze January 23 2010, 16:01:22 UTC
Ինչ որ առումով Ճիշտ ես, բայց այդ <Քնած> վիճակը փոխվեց 1973թ.-ն Գուրգեն Յանիկյանի արձակած գնդակներով, որից սատկեցին 2 թուրք դիվանագետները Սանտա Բարբարայում:
Եվ 1975թ.-ին` ՀԱՀԳԲ/ASALA- ի ծնունդով...

http://armen-hay.livejournal.com/46084.html

http://parze.livejournal.com/12123.html

http://armen-hay.livejournal.com/44964.html

Reply


Leave a comment

Up