ԲՌՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲՈՂԲՈՋՆԵՐԸ

Aug 15, 2010 20:25

Հրատարակված է Հոկտեմբեր 27, 2006

«Բարեփոխվող» դպրոցը ծանոթ գլխացավ է մեր հասարակության եւ հատկապես ուսուցիչ-աշակերտ-ծնող շրջանակների համար: Բայց երբ առիթ է լինում ուսումնասիրելու այդ գլխացավը, գիտակցում ենք, որ չարորակ ուռուցքի է նման, որ վերջնականապես քայքայելու է դպրոցական եղած պռատ համակարգը: Այս եզրակացությանն ենք գալիս հատկապես խոսելով մարզային ( Read more... )

Ազգային գաղափարախօսութիւն, Սուսաննա Մարգարյան, Գորիս, Սևադա Խոջաբաղյան, կրթություն, դպրոց

Leave a comment

Comments 12

(The comment has been removed)

lernci August 15 2010, 15:47:37 UTC
Ամէն ինչ աւելի բարդ է, քան երեւում է:
Ու կրթութիւնն այն ոլորտն է, որի հետ խաղալն անթոյլատրելի է:
Ամէն դէպքում խաղի պտուղներն արդէն երեւում են:
Դպրոցներում այսօր անյուսալի վիճակ է: Մենք սերունդներ ենք կորցնում:

Reply

(The comment has been removed)

lernci August 15 2010, 16:11:19 UTC
Օտար լեզուի իմացութիւնը մի քիչ այլ հարց է:
Այն անհրաժեշտ ատրիբուտ է աւելի լայն հորիզոնները նկատելու համար:

Reply


lunaliana August 15 2010, 16:29:59 UTC
Կրթության ոլորտում բացթողումների ու թերացումների անդառնալի շղթան սկսեց դեռևս 90-ականների սկզբին, այդ ծանրագույն տարիները չէին կարող անհետևանք մնալ, կորցրեցինք սերունդներ: Առանց չափազանցնելու իմ դասարանցիներից /հասակակիցներից/ շատերը, հիմնականում տղաները, իրենց անուններն առանց սխալվելու չեին կարողանում գրել ոչ միայն ռուսերեն, այլ նաև մայրենի լեզվով: Երբ հիմա տեսնում եմ այդ սերնդի որևէ կրթված երիտասարդի անկեղծորեն ուրախանում ու զարմանում եմ, երևի դա տվյալ անհատի ընտանիքից է գալիս, քանզի դպրոցից` դժվար:( Լավ եթե առաջ մեղադրում էին ծանր ժամանակներն, ապա հիմա խնդիրն ինչումն է?????????? Չէ որ հենց դպրոցում ենք ստանում այն գիտելիքներն, որոնք ողջ կյանքի համար բազա են հանդիսանում, աշակերտներն ավելի թարմ ուղեղներ ունեն և ավելի հեշտ են ընկալում ճիշտ մատուցված ինֆորմացիան, ինչպես կարելի է չօգտագործել այդ հանգամանքը և աչքաթող անել պետության համար այդքան կարևոր ճյուղը: Ամեն ինչ արվում է միայն կաշառակերույունն ավելի բարգավաճեցնելու համար /ուսուցիչներն դպրոց են ընդունվում մաղարիչով,որովհետև աշխատավարձը բարձրացել է, այլ ոչ թե քանի որ դա նրանց ( ... )

Reply

lernci August 16 2010, 06:41:46 UTC
Իրականում ամէն ինչ դեռ անյուսալի վիճակում չէ: Թերացումները շատ են, բայց զուգահեռ օգտակար աշխատանքներ էլ են կատարւում:
Պարզապէս կտրուկ փոփոխութիւնները բերում են իրավիճակի անվերահսկելիութեան, որը նշանակում է քաոս ու կարող է շատ վտանգավոր հետքեր թողնել:

Reply

lunaliana August 16 2010, 06:58:15 UTC
Դեռ լավատես ես??????????? Արդեն 15 տարի ա ես էլ եմ տենց մտածում, բայց էլ հույս չունեմ, առաջ գնալու տեղը հետ ենք գնում:

Reply

lernci August 16 2010, 07:06:52 UTC
Մի քիչ բարդ հարց է: Ամէն ինչ էդքան միանշանակ չի:

Reply


mar_amirchanyan August 16 2010, 05:47:30 UTC
դասագրքերը ահավոր են: սովետական ժառանգությունը մի կողմ թողնենք, բայց գոնե այն ժամանակ դասագիրքը մեթոդաբանորեն ճիշտ էր գրված, հարմարեցված էր երեխայի ունակություններին, տարիքին...
դասարանները մեծ են, և ուսուցիչը անկարող է և զսպել մոտ 25-30 երեխայի և նորմալ դաս անցկացնել...
ուսուցիչը որևէ լծակ չունի երեխայի վրա ազդելու. դպրոցների ֆինանսավորման հիմքում ընկած է աշակերտների թիվը, և ամենալկտի ու անզուսպ երեխային նույնիսկ չեն հեռացնում դպրոցից...
շարունակել կարելի է անվերջ

Reply

lernci August 16 2010, 06:45:22 UTC
Ներկայ դասագրքերը շատ հիմար ձեւով են գրել: Ճիշտ ես: Առանց որեւէ լուրջ հետազոտութեան:
Հիշում եմ, մեր ժամանակ Հանրահաշվի գիրք փոխեցին, բայց գրեթէ բոլոր ուսուցիչները հնով էին անցնում:
Գրքի վատ լինելը կայանում էր նրանում, որ ժամանակ քիչ կար գրելու: Այսի՞նքն...
Պարոնայք, խօսքը կրթութեան մասին է: Ինչե՞ր եք դուրս տալիս: Այստեղ ամէն ինչ պիտի յստակ լինի:
Արդիւնքում ահագին սերունդ անգրագէտ մնաց մաթեմատիկայից:
Ինչ որ է, յուսանք, որ յաջող դուրս կը գանք այս կրթական ճգնաժամից:
Ես ուզում եմ գտնել ճանապարհներ, թէ ինչով մենք մեր ներդրումը կարող ենք ունենալ:

Reply


mar_amirchanyan August 16 2010, 07:04:03 UTC
ես պատմություն դասավանդելու փորձ ունեմ, և ասել, որ ես սարսափած էի դասագրքերից, ոչինչ չասել, նամանավանդ 19 և 20 դարերի պատմությունը ներկայացնելու ձևերից: անիմաստ մանր փաստեր, դեպքեր թվեր, քանի հազար եկավ, քանի հազար զոհվեց, քանի դրոշակ գրավեցին, քանի թնդանոթ կրակեց, ամերիկան քանի հազար փութ ցորեն ուղարկեց... բա լեզուն, կիրառվող դարձվածքները... և հպանցիկ` մեր հաղթանակները, Սարդարապատից սկսած: Էլ Արցախյան հերոսամարտը չեմ ասում` մի քանի խղճուկ պարբերություն, ու հեչ մեկի պետքն էլ չի, թե ինչ գրավեցինք, ինչպես և երբ գրավեցինք, ինչ սխրանք էր Շուշին գրավելը, ինչ տարածքներ ազատագրեցինք... նողկանք առաջացնող դասագրքեր են: բա ակնհայտ ռուսասիրությունը... 20 տարվա մեջ մի նորմալ, երեխայի համար ընկալելի պատմության դասագիրք էլ չստեղծենք? ու պարտադիր ակադեմիկոսներն ու պրոֆեսորները պետք է գրեն այդ դասագրքերը? էդ մարդիկ ոչ մանկավարժ են, ոչ` հոգեբան: մեր շատ հարգելի գիտնականներից մեկը "Բրոնզե դարը Հայաստանում" գլուխը մի էնպիսի բարդ լեզվով է գրել, որ 5(հիմա 6) դասարանի երեխայի համար կարծես չինարեն լինի: Երեխայի համար շատ կարևոր փաստ է, թե ռուս մայոր ( ... )

Reply

lernci August 16 2010, 07:11:12 UTC
Ասում են, եթէ ուզում ես կործանել մի ժողովրդի, գրիր նրա պատմութիւնը:
Հա, մեր Հայոց պատմութիւն դասագրքերն անմխիթար վիճակում են, բայց դրա մասին արդէն շատ է խօսուել, ու կարծում եմ վաղ թէ ուշ այն տեղ կը հասնի:

Reply


Leave a comment

Up