Մարդը մեռնում է այնքան անգամ, որքան հարազատ է կորցնում /Պուբլիլիոս Սիրոս/, իսկ մահվան համար ամեն ինչ ոչինչ է, մահն ինքը ոչինչ է: /Սենեկա/ Աշխարհում ամեն ինչ կարելի է ուղղել բացի մահից... /Միգել Սերվանտես/ իսկ մահից ամենից քիչ վախենում են այն մարդիկ, ում կյանքն առավել մեծ արժեք ունի /Էմանուել Կանտ/ և ինչ ափսոս, որ միշտ անժամանակ է այն մարդկանց մահը
( Read more... )
Հավիտենականությունն այլ բան չէ, քան ձերբազատում ժամանակներից, մի տեսակ ժամանակների վերադարձ դեպի անմեղություն... նրանց հակադարձ փոխակերպումը տարածության:
Ստեղծագործության մեջ ինքդ քեզ իրացնելով, կյանքիդ ուրիշ կյանքեր են ավելանում և ստեղծվում է պատրանք կյանքի երկարատևության, մինչև անգամ` անվերջության... Ծննդյան օրից սկսած մենք մոտենում ենք մահվանը, իսկ ստեղծագործությունը փախուստ է մահից և մահվան մտքից: Է.Գրին
Հ.Գ- իսկ ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նկարել.......