Այս թեստը տղամարդկանց մասին է, բայց, անկասկած, կհետաքրքրի նաև կանանց:
1. Տղամարդ, որը զսպում է ծիծաղը: Նա ցանկանում է ծիծաղել անեկդոտի վրա, բայց զսպում է իրեն. փակում է բերանը, ցնցվում է մարմնով: Այսպիսի տղամարդուն դժվար է հավասարակշռությունից հանել. դե, իսկ եթե նա սիրահարվում է, ապա` ուժեղ: Նա հուսալիության մարմնացում է:
2. Տղամարդը հաճույքով ետ է ընկնում, փակում է աչքերը և ծիծաղում է այնպես, որ երևում է քիմքը: Նա կարողանում է վայելել և բավականություն ստանալ, բայց ընկերուհին պետք է նրան միայն այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ մեկի հետ կիսել հոգսերը:
3. Տղամարդը ծիծաղում է բացված բերանով և ամբողջ սրտով: Կյանքը նրան բավականություն է պատճառում: Բայց այդ անմիջական տղան բավական <<պարզունակ>> է հունցված: Խրթին և դժվարիմաց բանավեճերը նրան արագ զզվեցնում են: Ցավոք սրտի, եբեմն կոպիտ է լինում:
4. Տղամարդը խորհրդավոր ժպտում է: Այսպիսի տղամարդիկ բավականին տպավորիչ, պատկառազդու տեսք ունեն: Բայց ուշադիր եղեք: Նրա մտքում բան կա և նա ռնգեղջյուրի կաշի ունի: Հատկապես, եթե նա ժպտում է` բարձրացնելով բերանի աջ անկյունը: Դեմքի աջ կեսը ղեկավարվում, կառավարվում է կամքի կողմից: Այդ տղան կարող է ստել և աչքն էլ չթարթել:
5. Սրտագին ժպիտով տղամարդ: Շատ հաճելի ժպտում է բերանի ձախ անկյունով; Շնորհավորում ենք, եթե այդպիսի մեկին եք հանդիպել: Ձախ կողմում գտնվում է ոչ միայն սիրտը, այ նաև ազնվությունը: Այդ պատճառով էլ, բերանի ձախ կողմը, սովորոբար, չի կառավարվում: Այն, ինչ արտացոլված է նրանում` ճշմարիտ է:
6.Տղամարդ, որն ամբողջովին ցնցվում է ծիծաղից, շրմփացնում է բոլորի ծնկներին, բռնում է նրանց ուսերից: Այդպիսինն աշխարհիկ առյուծ է: Տղան տառացիորեն լցված է բարդույթներով; Նա մշտապես ձգտում է ցանկացած ընկերախմբի ուշադրության կենտրոնում լինել և ջղայնանում է, երբ դա նրան չի հաջողվում:
7. Տղամարդ, որը մտահոգված ժպտում է: Ժպտում է նրա բերանը, բայց ոչ նրա աչքերը: Խեղճ մարդ: Նա չափազանց կաշկանդված է: Կամ էլ` ուզում է ցույց տալ, թե դուք ինչքան ուժեղ եք ազդում նրա նյարդերի վրա:
:)