Jul 27, 2010 15:28
Կանանց նկատմամբ բռնությունը իրենց հիմնական իրավունքների և ազատություների ոտնահարում է , որը սահմանափակում կամ զրկում է կանանց այդ իրավունքներից և ազատություներից օգտվելու հնարավորությունից:
Կանանց նկատմամբ բռնության վերացման մասին ՄԱԿի հռչակագրի համաձայն , << կանանց նկատմամբ բռնությունը>> սահմանվում է , որպես << գենդերային բռնության ցանկացած դրսևորում , որը բերում է կամ կարող է բերել ֆիզիկական , սեռական կամ հոգեբանական վնասի կամ տառապանքի, այդ թվում` բռնության սպառնալիքի և հարկադրանքի կերպով կնոջ ազատությունը սահմանափակելը` թե՛ հանրային և թե՛ անձնական կյանքում>>:
Աշխարհի բոլոր հասարակություններում կանայք և աղջիկները ենթարկվում են ֆիզիկակա՛ն, սեռակա՛ն և հոգեբանակա՛ն բռնությունների : Բռնության խնդիրը չի՛ ճանաչում որևէ մշակույթային, սոցիալական , դասակարգային, տնտեսական, կամ կրոնական սահմաներ: Ելնելով գենդերային բռնության խնդրի համաշխարհային բնույթից ` այն դարձել է բոլոր պետությունների մտահոգության առարկա: Բռնության մեկ այլ դրսևորման ` կանանց և աղջիկների թրաֆիկինգի , դեմ արդունավետ պայքարը դարձել է հրատապ խնդիր:
ՀՀ-ում ինչպես և շատ այլ երկրներում, ընտանեկան բռնությունը մասնավոր խնդիր է համարվում . հետևաբար, հիմանականում չի հրապարակվում և չի լուսաբանվում: Մինչդեռ որոշ ՀԿ-ների կատարած՚՚ ուսումնասիրություների արդյունքները անհանգստության տեղիք են տալիս : Բռնությունը սովորաբար ընկալվում է որպես սոսկ ֆիզիկակակ ուժի գործադրում, սակայն երևույթը շատ անգամ ավելի լայնընդգրկուն է : Հոգեբանական բռնությունը ,ֆիզիկակակնի և սեռակակնի համեմատությամբ, շատ ավելի տարածված է :
Կանաց համար իրավաբանական խորհրդատվության , օգնության և պաշտպանության անմատչելիությունը, բռնության ենթարկվող կանանց և աղջիկների նկատմամբ խախտումները պատժելու իրավապահ մարմիների թերացումները , մարդկանց անտարբերությունը և անհետևողականությունը թույլ չեն տալիս վերջ տալ այս երևույթին:
Գենդեր,
Բռնության հետքերով