Շնորհավորենք երեխաների տոնը քաղցրավենիքով :)

May 31, 2011 19:15

Ողջույն ընկերներ: Շուտով երեխաների պաշտպանության օրն է: Մի առիթով  lilkafinpet -ի հետ զրուցում էինք երեխաների մասին, իմանալով, որ աշխատում եմ "Զանգակատուն" ՀԿ-ում` երեխաների հետ, նա առաջարկեց հունիսի 1-ին բլոգերներով հավաքվել, երեխաների համար քաղցրավենիք գնել, գալ կենտրոն և  շնորհավորել նրանց: Նախնական որոշեցինք մի մեծ տորթ պատվիրել` "Զանգակատուն" հաճախող 50 երեխաների համար:  Եղան մարդիկ, ովքեր իրենց ցանկությունը հայտնեցին, իրականացնելու այս մտահաղացումը: Կուզեի իմանալ ովքե՞ր կցանկանային միանալ մեզ :
Ասեմ նաև, որ apasionade-ն  հետաքրքրվել է, որ 50 հոգու համար տորթ պատվիրելու դեպքում անհրաժեշտ կլինի մոտ 15.000 դրամ /Գինը կախված է ոչ միայն չափից այլ նաև պարունակությունից/:
Հարցերի, առաջարկների և մինալու համար խնդրում եմ արձագանքեք գրառմանը:

Ստորև` տեղեկություններ "Զանգակատան" գործունեության մասին.

Տասը տարուց ի վեր "Զանգակատուն" ՀԿ-ն ծայրահեղ կացության մեջ գտնվող ընտանիքներին օգնում է բարելավել կյանքի որաը և կենցաղը: Հովանավորվելով "Թուֆենկյան հիմնադրամի", իսկ վերջին երկու տարներն` նաև "Համաշխարհային միջեկեղեցական Հայաստան Կլոր սեղան հիմնադրամի" կողմից, "Զանգակատուն" հկ-ն համագործակցելով ՀՀ Սոցիալական ապահովության նախարաության, Երևանի, Մեծամորի և Վանաձորի քաղաքապետարանների և այլ կառույցների հետ, այդ քաղաքներում գտնվող երեք ռեսուրս կենտրոններում օգնում է ծայրահեղ իրավիճակներում գտնվող ընտանիքներին դուրս գալ աղքատության և անտեսվածության վիճակից: Ծրագիրն այժմ սպասարկում է 131 ընտանիքների, այդ թվում մոտ 180 դպրոցական երեխաների:
Կարիքավորներին պարզապես սնունդ և հագուստ տրամադրելուց բացի, "Զանգակատունը" շեշտը դնում է ծայրահեղ աղքատության, գործազրկության, թերսնման, հիվանդությունների, լքվածության, հարբեցողության, կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով, ինչպես նաև հոգեկան և էմոցիոնալ խանգարումներով տառապող ընտանիքների բոլոր անդամների հետ աշխատելու վրա:: "Զանգակատան" միջոցով ընտանիքները ստանում են սոցիալական, հոգեբանական, կրթական և հոգևոր ծառայություններ, իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում ուղղորդվում այլ կառույցներ, որոնց օգնությամբ պարզում և հաղթահարում են առաջացած հիմնախնդիրները:

սոցաշխատանք, բարեգործություն, Զանգակատուն, նախատոնական, Երեխաներ

Previous post Next post
Up