Մեր մոտ, իմ դիտարկումներով, բավական տարածված է հակակրանքի զգացողությունը հետևյալ ժողովուրդների, պետությունների ու նույնիսկ քաղաքակրթությունների նկատմամբ. հրեաներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիներ, Եվրոպա։
Ընդ որում, էսքանից մենակ թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիների նկատմամբ մեր հակակրանքնա, որը պայմանավորվածա էդ ժողովուրդների ու
(
Read more... )
Comments 16
Եվրոպաներից անընդհատ հիասթափությոոնները դեռ Իսրայել Օրուց սկսած, Կիլիկիան էլ աչքը հանեց, խոստումներով ազգի մի հատվածն էլ կաթոլիկ դարձրին, Եղեռնի օրերին Եվրոպայի դեսպանների և երկրների պահվածքը չեմ կարծում ավելացրեց նրանց նկատմամբ համակրանքը։ Էլ չեմ խոսում Տիեզերական ժողովների մասին, հեյ գիտի որ դարերից։ Ես կասեի մեր հակակրանքն ավելի հին է, ավելին, Սովետը <<մեղմեց>>, քանի որ Հայ ժողովրդի պատմությունն անցնում էին կիսատ-պռատ, լավ խմբագրած։ Հիշում եք խղճուկ երկու դասագրքերը՝ 7-8.9-10 դասարանների համար, բարալիկ։
Reply
Ես կհամաձայնվեի էս փաստարկի հետ, եթե Հայաստանում հնդկահայ համայնքի պատմությունը գոնե մակերեսային իմացողներ լինեին։
Մնացածի մասով. ինչու՞ Գերմանիայի կամ Ֆրանսիայի նկատմամբ չկա, իսկ Մեծ Բրիտանիայի նկատմամբ` կա։ Հայկական հարցում էդ երկրների բացասական դերը ոչնչով պակաս չի Մեծ Բրիտանիայից։
Reply
ԱՄՆ հետ այդքան խորը պատմական հաշիվներ չունեինք, ինչ կապեր էլ կային, վատը չէին։ Չմոռանանք Ամերիկյան որբանոցները քանի հայ երեխա փրկեցին։ Ներքին երախտապարտության ցործոնը այդ, ինչպես նաև հզոր գաղութի կայացման հարցում։
Ֆրանսիան, մմմ։ Միգուցե Լուսինյանների համար ու էլի գաղութի հաշվին։ Գրեցի ու մտածեցի, որ ՄԲ-ում հայկական գաղութ չկա։)՝ խորհելու առիթ չի՞։
Գերմանիայի նկատմամբ միգուցե II Համաշխարհայինն ու Նյուրնբերգը պակասեցրին։ Բայց անձամբ ես հաշիվներ ունեմ՝ մինչև Գերմանիան Եղեռնի հետ կապված արխիվները չբացի, ես սադիստաբար ուրախանալու եմ, որ թուրքերը Գերմանիան <ուտում> են, ներսից։ ( ... )
Reply
«Չմոռանանք, որ հնդկահայ համայնքը հայ ազատագրական պայքարի գործում փոքր դեր չի ունեցել »
Իմ ու քո մոռանալով չի։ Մարդիկ մոռացել են ու չգիտեն։ Դու ինձ բերում ես հայ ժողովրդի ու Անգլիայի շահերի բախման պատմական օրինակներ, բայց դրանք հակակրանքի համար բավարար չեն էն պարզ պատճառով, որ դրանց մասին շատ քչերը գիտեն։
«ես սադիստաբար ուրախանալու եմ, որ թուրքերը Գերմանիան <ուտում> են, ներսից»
«Մեռնող Եվրոպայի» մասին պատկերացումներն էլ են խիստ չափազանցացված։ Ու էլի ռուսակա ազդեցություն կա մեր էդ պատկերացումներում։
Reply
ու էստեղ Բրիտանիան պետությունն ա, բայց ես չեմ կարծում, թե հայերի մեջ շատ են մարդիկ, ովքեր ատում են անգլիացիներին, շոտլանդացիներին, իռլանդացիներին կամ ուելսցիներին:
ու հենց նույն կոնտեքստով ինձ համար անհասկանալի է հայերիս անձնուրաց ֆրանսասիրությունը
Reply
Օբյեկտիվ պատճառներով հակակրանքն առաջանումա անմիջական առճակատման դեպքում։
Reply
Գերմանիան չեմ կարծում թե շատ սիրելի պետություն է հաշվի առնելով հայրենական պատերազմը: եթե ինչ-որ բաներ էլ են անցել են, ապա մենակ ԽՍՀՄ փլուզումից հետո:
բայց կրկնեմ՝ Մեծ Բրիտանիան չենք սիրում, բայց ոչ մի բան չունենք էդ երկրի բնակչության դեմ, մինչդեռ էդ հակահրեականություն կոչվածը ոչ միայն պետությանն ա վերաբերում, այլև հրեա ազգին
Reply
Իմ գրածը չի ենթադրում անպայման մարդկանց դեմա։
Reply
Reply
Leave a comment