Տպավորություններս Արցախից

May 11, 2012 14:16


Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Տոներին Արցախում էի։ Ի՞նչ ասեմ, տպավորություննես շատ են ու հիմնականում` դրական։ Բացասականի մասին հենց սկզբից ասեմ ու առաջ գնամ. ինչ-որ մեկը ավել փողա ունեցել, Բերձոր մտնելուց ճանապարհի վրա մաքսատունա կառուցել։

Հիմա դրականը.

Առաջինը, որ Ստեփանակերտում աչքի է ընկնում ” մաքրությունն է։ ( Read more... )

Արցախ Ակբար, երկիրը երկիրա, Արցախ, զորահանդես, դրական, Հայաստան

Leave a comment

Comments 13

mar_amirchanyan May 11 2012, 09:55:47 UTC
"երկիրը երկիրա ու որ ոչ թե ԼՂՀ-ն պետքա միացնել ՀՀ-ին, այլ հակառակը` ՀՀ-ն միացնել ԼՂՀ-ին։ Բայց առանց Երևանի։ Երևանն առանձին"։

Ճիշտ ես)

Reply


noni_no May 11 2012, 11:07:11 UTC
ապրես
ես էլ եմ լրիվ նույն տպավորությունը ստացել: Լինի ծեր, թե դպրոցը նոր ավարտող տղա, բոլորը գիտակցում ու վայելում են իրենց ձեռքերով կերտած խաղաղությունը ու տեր են էդ խաղաղությանը:

Ստեփանակերտում չես տեսնում երևանցի խուժանի տեսակին, չես տեսնում նաև Հայաստանի մյուս շրջանների կարիքից ու հոգսից խեղճացած երիտասարդներին:

Հայաստանի ապագայի հույսը ես ամբողջությամբ կապում եմ էդ մի կտորի հետ:

էդ առողջ ու խաղաղ սիրո մթնոլորտն է, որ պակասում է Երևանին

Reply

koreolan May 11 2012, 12:28:38 UTC
Երևանը փրկելու միակ ձևը մայրաքաղաքը ուրիշ տեղ տեղափոխելնա։ Օրինակ` Սևան։ Ի՞նչ վատա որ։

Reply

noni_no May 11 2012, 12:32:18 UTC
ուզու՞մ ես Սևանից բան չմնա՞

բայց Երևանը փրկելու մի տարբերակ կարող ա լինի բնակչությունը մարզերով ցրելը: անկապ լցվում են իրար գլխի

Reply

koreolan May 11 2012, 12:47:44 UTC
Նոնի ջան, վախիս ոչ, սաաաաղ մտածածա։

Սևանից սենց, թե նենց բան չի մնացել, բայց, եթե մայրաքաղաքը տեղափոխվի Սևան, դրանից լիքը օգուտ կլինի։ Օրինակ, Սևանի ճանապարհին վթարներից էսքան մարդ էլ չի զոհվի։ Նարեկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը (ուրիշ Սարգսյան կա՞) կտեղափոխվեն Սևան։

///բայց Երևանը փրկելու մի տարբերակ կարող ա լինի բնակչությունը մարզերով ցրելը: անկապ լցվում են իրար գլխի///

Այս սա չի աշխատի։ Հասկանում ես, մենք` հայերս, կենտրոնամետ կամ ես նույնիսկ կասեի կենտրոնամոլ ժողովուրդ ենք։ Մեր համար «լավը» և «կենտրոնը» հոմանիշներ են։ Օրինակ` ռուսերեն «центр-կենտրոն» բառը հայերենում ունի լավ, ընտիր իմաստները։ Ու դրա համար ենք մենք ազգովին սենց Երևան լցվում։ Նենց որ, Երևանը փրկելու միակ ձևը մայրաքաղաքը, այսինքն` կենտրոնը, ուրիշ տեղ տանելնա։

Ֆիզուլին էլ մայրաքաղաք հռչակես, մարդիկ իրանք իրանց ոտով մի 5-10 տարում կքոչեն Ֆիզուլի։

Reply


ext_1086700 May 11 2012, 11:23:24 UTC
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Reply


shatakh May 11 2012, 13:05:35 UTC
"որ քաղաքի բնակիչների մոտ կա սեփականության զգացում, որ էդ ամեն ինչը իրանցա ու սրտացավություն։"
Ու էդ տարբերությունը ահավոր զգացվում է:Ինձ թվում ա,որ էդ ավելի շուտ իշխանություններից ա գալիս:Սարավանից մինչև Գորիս ճանապարհը տեսա՞ր:Հեչ վեջներն էլ չի,որ շաբաթներով էդպես քանդած մնացել ա ու ասֆալտի կարկատանին ա սպասում:Անընդհատ լարվածությունից աչքերս մինչև հիմա ցավում են:Բա ինչքան ավտոներ էին պայթած անվադողերով կանգնած:

Reply

koreolan May 11 2012, 13:24:21 UTC
Դե իշխանություններն էլ ժողովրդից են ՃՃՃ

Reply

shatakh May 11 2012, 13:26:23 UTC
չես կարա ասես.մերոնք ավելի շուտ այլմոլորակային են Ճ

Reply


Իսկ Երևանը armaelo May 11 2012, 13:12:56 UTC
Երևանը ինքնավար շրջա՞ն։

Reply

Re: Իսկ Երևանը koreolan May 11 2012, 13:24:35 UTC
Անկախ հանրապետություն ՃՃՃ

Reply


Leave a comment

Up