(Untitled)

Feb 04, 2011 00:20


Originally published at Koreolan. You can comment here or there.

Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի “Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ ( Read more... )

պատմություն, պատմական ռևիզիոնիզմ

Leave a comment

arman666 February 4 2011, 13:39:42 UTC
«если в двух словах и без захода в ненужные дискуссии - отсутствие связи между урарту и армянами лоббировало еврейское научное лобби сначала при совке, потом и в нынешний период. Носители альтернативных мнений травились, исключались и прочий пресс. В итоге, оставшиеся хором пошли соглашаться с тезисами лоббинга ( ... )

Reply

koreolan February 6 2011, 06:56:29 UTC
Իհարկե իրավունք ունես, հո՞ բոլոր մարդիկ իմ մասին դրական կարծիք չեն ունենալու:

Reply

arman666 February 4 2011, 21:48:42 UTC
«Բայց պոլիտեխնիկի ուսանողները մի կողմ, ցավն այն է, որ շատ մասնագետներ պոլիտեխնիկի ուսանողի մակարդակի կարգի հետազոտություններ են անում»,-պոլիտեխնիկի ուսանողների հանդեպ քամահրանքը առնվազն անտեղի է: Կան պոլիտեխնիկի ուսանողներ, որ հարյուր հատ ձրիակեր ու կեղծարար «ակադեմիկոսների» կչռթեն ու կգցեն մի կողմ:
Քեզ ի գիտություն` մեր հազարավոր ազգային պարերին տիրություն արած, դրանք վերականգնած, հավաքած ու պահպանած Գագիկ Գինոսյանը Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի շրջանավարտն է:
1980-ականներին սեպագրերով զբաղված պոլիտեխնիկցի ուսանող եմ ճանաչել, որը հետո ստիպված եղավ գրաբար սովորել, որպեսզի իր վերծանածը լիարժեք հասկանա... Պարզապես ինժեներական կրթություն ունեցողի համար ավելի հեշտ է հաշվի չառնել «աֆտարիտետնի ակադեմիկոսների» կողմից պարտադրվող արատավոր կարծրատիպերը:

Reply

koreolan February 5 2011, 06:58:27 UTC
Որպեսզի պոլիտեխնիկի ուսանողը կարողանա այլ գիտություններում որևէ օգտակար ու արժեքավոր բան ստանալ, նա պիտի նախ և առաջ համապատասխան գիտությունների մեթոդներին տիրապետի, այսինքն՝ ստանա համապատասխան պատրաստվածություն: Հենց այնպես տեղից վեր կենալ ու ինքն իրենից "գյուտեր" հնարել, բոլորն էլ կարող են:

Reply

arman666 February 5 2011, 10:53:50 UTC
1980-ականների Պոլիտեխնիկը տալիս էր շատ կարևոր հմտություն` ինքնուրույն փնտրել ու գտնել ցանկացած գիտելիք, որը այդ պահին անհրաժեշտ է, ուսումնասիրել ցանկացած մեթոդիկա, արդյունավետ խորհրդակցել ցանկացած մասնագետի հետ: Այդ ժամանակահատվածում բազում պոլիտեխնիկցի շրջանավարտներ կան, որ այլ, նույնիսկ տեխնիկայից շատ հեռու բնագավառներում մեծ հաջողությունների են հասել: Թեկուզ նույն Գագիկ Գինոսյանը քեզ օրինակ` ազգային պարերի լավագույն մասնագետն է հիմա:
Իմ ավարտած բուհի ղադրը ես շատ լավ գիտեմ.....

Reply

koreolan February 5 2011, 20:07:19 UTC
Դե էնա մնացած բոլոր ԲՈՒՀ-երը փակեին, մի հատ պոլիտեխնիկ թողնեին էլի: Եթե ուզում ես հավատալ, որ պոլիտեխնիկի ուզածդ ինքնուս պատմաբանը, լեզվաբանը, ազգագրագետը և այլն ամեն ինչի իտոգնա ու ցանկացած մասնագետի մի քանի շրջան ֆոռա կտա, հավատա, բայց ինձ դրանում մի էլ փորձի համոզել:

Reply

arman666 February 5 2011, 20:30:07 UTC
Քեզ որևէ բանում համոզելու ցանկաոջթյուն էլ չունեմ, դրանից ինձ ոչ ցուրտ ա, ոչ էլ տաք:

Հ.Գ.- Սա էլ մեջբերում քո սիրելի Դյակոնովից, որից բխում է, որ նա մուշկերին համարում է էապես ավելի զարգացած, քան «ուրարտներին». «распространение языка на новую территорию лишь очень редко является свидетельством действительно массового распространения там также и его народа-носителя с вытеснением ее прежних жителей. Обычно такое расширение языкового ареала доказывает лишь, что масса местных жителей смешанного этнического состава приняла язык пришлой этнической группы, который по тем или иным историческим причинам играл на определенном этапе социально ведущую роль; а это далеко не всегда означает, что первоначальные носители этого языка обладали и численным превосходством»

«...играл на определенном этапе социально ведущую роль...»,-սա ուրիշ բան նշանակել չի կարող:

Reply

koreolan February 6 2011, 07:07:31 UTC
///«...играл на определенном этапе социально ведущую роль...»,-սա ուրիշ բան նշանակել չի կարող:///

Ո՞վ ասաց: Սոցիալապես առաջատար դեր ստանձնելու համար պարտադիր չի ավելի կատարյալ լեզու լինել: Ամենապարզ օրինակը Իրանի հյուսիսային շրջանների ի սկզբանե իրանախոս բնակչությունը իրանալեզու Իրանի կազմում մի երկու հարյուրամյակում դարձավ թուրքալեզու, թեև իրանյան լեզուներն, անկասկած, շատ ավելի զարգացած էին, քան այդ թուրքական լեզուն:

Reply


Leave a comment

Up