Հակաեհովայիվկայական օրենքի մասին

Jan 21, 2011 13:27


Originally published at Koreolan. You can comment here or there.

Սրա հետքերով մի քիչ փորփրեցի ԱԺ կայքը (ի դեպ, ասեմ, որ կաքյը դարձել է շատ հաջող և հարմար - ամեն ինչ կա և ինչ ուզես կարող ես գտնել): Այստեղ հակիրճ թե ինչի մասին էր խոսքը:

Բայց դա մի կողմ: Ինձ հետաքրքրեց, թե ինչ եզրակացություններ կան: Եվ ահա կարդում եմ “ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ( Read more... )

քրիստոնեություն, աղանդներ, Հայաստան

Leave a comment

Comments 24

mar_amirchanyan January 21 2011, 09:42:22 UTC
սպանեեեեց:ՃՃՃՃ

հեղինակը երեխա ունի տեսնես?
հարցնենք, երեխադ մարդ է, թե`...?

Reply

koreolan January 21 2011, 09:52:35 UTC
Իհարկե, սպասելի է, որ Աստծու որդին լինի Աստված բայց դա մի կողմ: Բայց քրիստոնեության դեպքում ավելին` Քրիստոսը դա նույն Եհովա Աստվածն է: Դա է Սուրբ Երրորդության հասկացության իմաստը: Նա, ով առանձնացնում է Քրիստոսին Եհովայից, նրանց համարելով կամ երկու տարբեր աստվածներ, կամ մեկին աստված, մյուսին ինչ-որ ուրիշ բան, արդեն քրիստոնյա չի:

Reply

mar_amirchanyan January 21 2011, 10:05:13 UTC
Անխոս:

Արտահայտությունը պարզապես շա~տ ցնցող էր..)

Reply


arman666 January 21 2011, 10:43:55 UTC
Նախագիծ գրողները սխալ ծայրից են բռնել: Ճիշտ հայեցակարգը`ազգային անվտանգության գերակայությունն է ( ... )

Reply

koreolan January 21 2011, 11:11:12 UTC
///Նախագիծ գրողները սխալ ծայրից են բռնել ( ... )

Reply

arman666 January 21 2011, 11:54:52 UTC
«Իսկ այ կաթոլիկների "առանձնանալը" մի քիչ դժվար է պատկերացնել»,-Ինչպես Պապ թագավորը ժամանակին զոռով անկախացրեց մեր եկեղեցին (ինչը մինչև հիմա վայելում ենք), այնպես էլ ժամանակն ա կաթոլիկներին անկախացնել: Թե չէ ամոթ ա, 1000 տարի կան, մինչև հիմա Հռոմին են ենթարկվում ( ... )

Reply

arman666 January 21 2011, 12:05:02 UTC
«Կռուտիտ լինելու տեղ ինչքան ուզես կա»,-էդ կռուտիտ լինելու հնարավորությունը վերաբերում ա ոչ միայն կրոնական կառույցներին, այլև պետությանը: Եթե օրենսդրական նշածս սահմանափակումը մտցվի, բնականաբար, բոլորին ժամանակ կտրվի իրենց կառույցները համապատասխանեցնելու օրենքին: Դե պետական լիազոր մարմինն էլ թող կռուտիտ ըլնի,երկու ոտը մի կոշիկ դրած նույն եհովականներին ասի, թե չեք համապատասխանեցվել:)))

Reply


Leave a comment

Up