Դե ինչ` «Գորտի ֆենոմեն», տարբերակ 2-?

Apr 28, 2009 11:58

Էս էլ` «Շինդլերի ցուցակից»: Ինչու չպայքարեցի՞ն, չդիմադրեցի՞ն գոնե: Որովհետև պայմանները հետզհետե վատացան` սկզբում լավ բնակարաններից`վատը, լավ թաղամասերից` վատը, վատից` բարաք, բարաքից` ճամբար… մահից` կյանք… Ցանկացած կյանք:
Այդ` յուրաքանչյուր ընթացքում, հասցնում էին գնահատել ու ընտրել մի քիչ վատը, բայց` համեմատաբար ապահովը:

Մենք: Քննարկեցինք (կամ կարդացինք) Օբամա, թուրք-հայկական սահմանի բացում… ու թեման վերջացավ: Մնաց սպասում, թե ինչ է լինելու. ինչը, միևնույն է` մեզնից կախված չէ: Ու blogերում էլ ... նստվածք մնաց ուղղակի, մի քիչ թշնամավունություն...: Էդ էլ կանցնի:

Ես ինձ համար կընտրեի «Գորտի ֆենոմեն», տարբերակ 1-ը. երբ գորտին կենդանի գցում են եռացրած ջրի մեջ, դուրս է թռչում: Երբ սառը ջրով դնում են կրակին…` այդպես էլ դուրս չի թռչում:

gens

Previous post Next post
Up