Եղևնիներ, Ռոք աստղեր ու «Վալս Բաշիրի հետ»

Oct 05, 2009 18:23

… Ասաց` դա քարոզչական մուլտֆիլմ է, գումար են տվել, որ իսրայելցին ֆիլմ նկարահանի իսրայելցու դեմ… Վալս՞՞՞ Ասում եմ` էդ հեչ, էդ կապ չունի իմ տեսածի հետ. Ինքնախոստովանության քաջությունը, մեկ է, պիտի ունենալ. Գոնե ինքնախոստովանության… Հետոոոո, երկար ճանապարհ հետո` խոստովանության.
 … էդ հեեչ, ասում եմ, էդ ես չգիտեմ, բայց զգում եմ` ես միշտ այն երեխան եմ, ով չգիտի, թե ինչու են իրեն սպանում…

… Հիմա ասում են` թեթև տաաար. Դեռ ասում են. Ինչու՞՞՞ … ես գիտեմ` ինչու. Չգիտեմ ինչ անել:

Ռոք աստղեր՞՞՞  Աստղեր Երևանում՞՞՞ Չգիտեմ. Ինձ որ չեն շեղում:
...  
Սոճի, փշատերև, մամուռ, ջրիմուռ… գազպեն, հեքիաաաաթ… Չէի գնում տոնածառ, երբեք. … տարիներ առաջ եղևնի ցանեցի, աճեց. Դնում էի սեղանին ամեն նորտարյան օրերին. Երբ մեծացավ` զարդարում էի հուլունքներով մանր, երբ ավելի մեծացավ` զանգակներով:

… Չէի գնում տոնածառ:
Ասում էին` մեկ է, կտրելու բերելու են… Ասում էի` չէ.
Ասում էին` ոչինչ, հո Հայաստանից չի. Ասում էի` Չէ:
Ասում էին` մենք երեխաների համար ենք անում… Ասում էի` ՉԷ:
Ասում էին` վերջում թափում են, մեկ է.. Ասում էի` ՉԷ, ես չեմ առնի, հետո մի հատ պակաս կբերեն:

…Կամ` ասում-մտածում են` մեկ է, մենք չենք կարող բան փոխել----ուրեմն----- ես չեմ կարող բան փոխել --------ուրեմն----- ուրիշները կանեն- ուրիշը կանի -----ուրեմն--------- ուրիշը կանի` կփչացնի --------ՈՒՐԵՄՆ`  ես անեմ, լավ անեմ:
Ու ստացվում է, որ թույլատրելի է դառնում բան, որ սկզբունքորեն անթույլատրելի էինք համարում:
...  ՉԷ: Չեմ ուզում ես սրան միանամ: Ինչ ստացվեց էս շարքից՞՞՞ Հետ-հետ նայի` կստացվի` ես կանեմ, որ բան չփոխվի: ՉԷ:
 Եղևնի, սոճի, մամուռ, ջրիմուռ… Գազպեեեեն:
Անցյալ տարի ծառս փչացավ:
Իմ մի հատ եղևնին թող մնա անտառում: 

բառ չունեմ, pr, gens, հայ ազգ, anna, play-off

Previous post Next post
Up