Որոշեցի շարք սկսել. Մեթոդական օգնություն փոքրերին. կարդալ-գրել-հաշվել-թվաբանական վարժություններ-խնդիրներ լուծել-կազմել-հեշտ կարդալ-հեշտ գրել...Տարրական դասարանների ... կուրս ՃՃՃ մի խոսքով։
Դե, իհարկե` ծնողների միջոցով դեռ որ։
Թեպետ` շատ ավելի հեշտ է երեխային բացատրել միանգամից։
Ինչ ասեմ, հարգելի ծնողներ, երեխաները, ոնց էլ բացատրեք, գլխներին ինչ էլ խաղաք, հավանականությունը, որ` մեկ է, ի վերջո կհասկանան ինչը ոնց անել` մեծ է։ Որովհետև փոքրերի ինքնապաշտպանությունն էլ բարձր է։ Բայց ճիշտ աշխատելու դեպքում, հինգերով սովորող երեխային, օրինակ, առաջին դասարանի նյութը կարելի է սովորեցնել մի տասներկութերթանոց տետրով ու հաստատ` շատ ավելի քիչ ժամանակաընթացքում։
Մի զարմացեք. Հասկանում եմ` մտածում եք` երեխան ժամերով նստում է սեղանի առաջ, քանի տետրով «տնային է անում» մի ուսումնական տարում, իսկ էս Խլուրդը, թե` մի տետր...
Այ, որ ասում են` գիտական մոտեցում, դիդակտիկա, մեթոդ` սա է։
Ուղղակի տեխնիկայում սովոր ենք գիտականին հրաշք ասելու, իսկ երեխայի պարագայում` ա, դե մարդ է, կտանի, էլի։
Ու այդպես ստացվում է, որ դպրոցներում երեխային վատնում ու հոգնեցնում են։ Որովհետև նյութը ինչպես հասցնել-ը` վաղուց արդեն դադարել է գոյություն ունենալ. մեթոդը` դըըըմ-դըըըըմ-դըըըըմ... ոնց պատահի ասում են, պահանջում են ու երեխան ենթագիտակցաբար ինքն է գտնում ելքը, թե ինչպես տակից դուրս գա, կամ դա մնում է ծնողի վրա, ով նույնպես չի տիրապետում մեթոդների. շատ-շատ` կրկնում են հարցը այնքան, մինչև երեխան ինչ որ ելք գտնի։
Արդյունքում` գիտելիքի հետ լիքը աղբ է ներս լցվում, ու երեխայի տրամաբանությունը, որ պիտւի ճանապարհ հարթեր ամեն հաջորդ խնդիր լուծելիս, ակտիվ մոլորվում է։
Սկզբունքորեն` մինչև չորրորդ դասարանի մաթեմատիկանում կան ընդամենը մի քանի` չորս -հինգ բան, որ պիտի անգիր անի երեխան. մնացածը` ինքնիրեն լուծվող են Ճ
Այն, ինչ պիտի անգիր անել, իրոք պիտի անել, որ ուղեղը ավելորդ աշխատանք քիչ անի։
Դրանք են`
ա/ մինչև տասը թվերի կազմությունը։
Միայն` մինչև տասը։
Ու` երկու գումարելիներով միայն։
Սա պետք է, որպեսզի հեշտ սովորի մինչև քսանը անցումային գումարումը։
Հիշեցնեմ դա որն է`
Ասենք 7-ը`
7-ը 1 ու 6-ն է, 2 ու 5-ը, 4 ու 3-ը
դե, նույնիսկ անգիր անելու համար, սա չէ սկիզբը։ Ու նույնիսկ անգիր անելու համար նախ ՊԻՏԻ ԲԱՑԱՏՐԵԼ, այնպես, որ ՀԱՄՈԶԻՉ լինի, ԱԿՆՀԱՅՏ, ՀԻՇՎՈՂ, ՕԳՆԵԼ ԳՏՆԵԼ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, ու սրանք ցանկալի է ընտրել այնպես, որ հենց այդ երեխայի համար ընկալելի լինի։
Ես դիտմամբ չեմ գրել դասագրքերում երկարող շարքը`
7= 1+6
7= 2+5
7=3+4
7=4+3
7=5+2
7=6+1
որ պարզ լինի, որ քանակով պետք չէ վախեցնել երեխայի աչքը։
Ու ամենևին պետք չէ որպես կանոն բացատրել` գումարելիների տեղերը փոխելիս....-ն։ Հենց սկզբից պետք է գումարումն այնպես բացատրել, որ սրան երեխան մտահանգի։
Ընդհանրապես` եթե ճիշտ եք աշխատում երեխայի հետ, վերջնական արդյունքը ինքը ձեզ պետք է ասի։
Այնինչ` հիմնականում ասում են, թե ինչ պիտի լինի, իսկ երեխան մտքով տառապում է դրան հասնելու ճանապարհ գտնելու համար։
Ես թերևս ասեի` դե, լավ է, թող մտածեն, եթե չիմանայի, որ նույնիսկ մտածելը պիտի արդյունավետ լինի։
Այլապես էլի կհասնենք սրան` ինչ է անում առողջ տղամարդը՞՞՞ ...
Այո։
Ծը։ Պետք չէ։ Թող այլ բաներ մտածի, այլ` զարմանալի բաներ։
Սա ընդամենը մաթեմատիկա է։
Ընդամենը, բայց` ճշգրիտ գիտություն։
Ճշգրիտ։
Ու` գիտություն։
...
Լավ, ու ասեմ, թե էլ ինչ կա, որ անգիր պիտի իմանա երեխան, իսկ մյուս անգամ բացատրեմ, թե ինչպես բացատրել ասենք` 7+8-ը։
Որպեսզի 27+38-ը արդեն կարողանա ինքնուրույն ըմբռնել։
Դե` մյուսը, ինչը պետք է մեխանիկորեն /հասկանալուց հետո, էլի կրկնեմ/ անգիր անել, անվանական թվերն են. Ասել կուզի` քանի մետրը քանի սմ, կգ-ն` գ, դմ-ն` մմ...
Ու մյուս բանը, որ երեխան պիտի անգիր անի` բազմապատկման աղյուսակն է։
Վերջ։
Մնացածը ԱՆԵԼՈՒ համար նախնական որևէ մտածանրաբեռնւմ չի պահանջվում։
Այստեղ վատ հիշողություն ունեցողները ուրախանում եեեն, մտածել չսիրողները` ... սպասում գոնե երեք խնձորի։
Ի դեպ, եթե արդեն հարցեր ունեք կոնկրետ խնդրի, կարող եք հարցնել։
Սա առաջին դասն էր հայրիկ-մայրիկներին. աշխատեք նշվածից դուրս չօգտագործել` հիշիր բառը։
ըըըը... խոսքը մաթեմատիկային էր վերաբերում։