Aug 07, 2011 16:07
Կուզեմ ներս լցնել ու լիքը պահել
Հայացք, ձայն, թե հոտ
Որ հետո քիչ-քիչ ներծծվեմ-ապրեմ
Երեկվա օրով
Երեկը` հետո:
Ուզում եմ այսօրն այսօր էլ ապրել
Ու վաղվան պահել.
Առանց մաշելու:
...
/Շարունակելի… դուրս գամ քայլելու. Լավ եղեք/
բառ չունեմ,
բան,
Երաժշտություն
Leave a comment
Comments 7
erb grum ei poste- arevot or er...) tes te zakaze vonc a linum))
Reply
էլ ինչ կա՞՞՞
ընտրենք
Reply
Դուրս եմ կախվել պատուհանից ու չեմ կարողանում ներս գալ, ուզում էի այդ հոտը, բուրմունքը, անձրևը մեջս առնել, մեկ էլ քո տողերը...
Շշմելու էր..
Reply
Պիտի թողնել, նորը սկսել...
------------------------
Կուզեմ ներս լցնել ու լիքը պահել
Հայացք, ձայն, թե հոտ…
Որ հետո քիչ-քիչ ներծծվեմ-ապրեմ
Երեկվա օրով…
Երեկը` հետո:
Ուզում եմ այսօրն այսօր էլ ապրել
Ու վաղվան պահել. Առանց մաշելու:
Չապրված վաղս… Կորստի վախ է՞՞՞
Ափսոսիս աղն է, որ կուզեմ ցանել
Ամենի վրա` հայացք, ձայն, թե հոտ…
Տակից ջուրը տա ու դառը ելնի։
Զուլալեմ օրս,
Ուրիշը չունեմ…
Reply
Շնորհակալ եմ..
Ախ թե օրը կարողանայինք օրերը զտել ու սրվակների մեջ լցնել: ու մի կաթիլը հերիք լիներ այդ աօրը հիշելու ու վերապրելու համար..
Reply
վախենամ ուզում եմ պայթել, քանի որ զսպում եմ...
Reply
Leave a comment