Այդ մարդուն կարոտեցի

Sep 12, 2009 22:56


Իսահակյանինն է կարծեմ: Հիշեցի ուղղակի: Վատ օր էր: Եղածը մեծ բան չէր /Աստված չանի/, բայց դեպի հետ փորեցի ու... վատ օր դարձավ միտեսակ:

Ուրեմն Իսահակյանի /կարծեմ/ մոտ մի կին կորցնում է որդուն: Լռվում է դարդից ու վշտից: Բոլորը մոտենում են, թե` դու էլի զավակներ ունես, սրա համար պիտի ապրես, նրա համար...  դու այսպիսի պարտք ունես, սրա պարտավորությունը ունես, բա ամոթ չի... Ու` տենց: Կինը քարացած մնում է տեղում: Մի անցորդ տեսնում, հարցնում է, թե ինչ է եղել այդ կնոջը: Գյուղացիները պատմում են: Սա գնում, առանց խոսքի համբուրում է ձեռքը  այդ կնոջ, նստում է կողքն ու նրա հետ արտասվում: Կինը բարձրացնում է գլուխը, նայում անծանոթին, սրբում է աչքերը, վեր է կենում ու քայլում դեպի Տուն:

Այդ մարդուն կարոտեցի:

ՓՈՔՐոգի, anna, Աննա

Previous post Next post
Up