Դպրոցների գողականը

Jun 03, 2011 19:33

 Էսօր բան էի հիշել էլի։ Մտքիս մեջ մտածում էի։ Բայց դե, որ դպրոցների ու քննությունների թեման դուրս լողաց, ասեցի` սա էլ ասեմ։

Վերջերս մեկը պատմում էր իր տղայի մասին։ 
Հարցնում են.
-Մի խնձորն է շատ, թե երկուսը՞՞՞
Սա թե.
- Նայած ինչ չափսի են։
Իմ դասարանում լիներ էս երեխան, գիտեք ինչ կանեի։

Բայց դպրոցական դասագրքերն էլ, ուսուցիչներն էլ պատրաստ չեն, որպես կանոն ( Read more... )

գյուտության ու կռտության, Մեծեր ու Փոքրեր, գնահատական, Մի Սպանաներ, Կրթական

Leave a comment

Comments 28

gahovhannisyan June 3 2011, 14:40:13 UTC
Հէ՜յ գիտի հայերէն:
Ո՞րն է աւել, թէ ո՞րն է միակ տարբերը...

Reply

khlurd June 3 2011, 17:26:39 UTC
Ավելորդ: Ես ավել եմ գրել՞՞՞ էդ իմաստով:
Խնդիրը ինքնին լավն է:
Նման խնդիրներով որոշում են, թե որ երեխան ունի ոչ ստանդարտ մտածելակերպ, բայց մերոնք վերցրել են ավտոմատ խնդիրը, առանց հասկանաու, թե` ինչու :Ճ

Օրինակ սա էլ դասական նման խնդիր` շամպուն, տանձ, օճառ, սպունգ: Որն է այս շարքում ավելորդը:

Reply

ovanitas June 3 2011, 18:29:38 UTC
շամպունը, քանի որ մնացածը պինդ են :Ճ
տանձը, քանի որ մնացածը հիգիենայի համար են օգտագործում Ճ
օճառը, քանի որ մնացած բառերը բաղաձայնով են սկսվում Ճ
սպունգը, քանի որ մնացածը կարող են տանձի (կամ ուղղակի մրգային) լինել :Ճ

Reply

khlurd June 3 2011, 18:33:50 UTC
ոչ մեկը, քանի որ բոլորն էլ նյութական են Ճ, պետքական են...

Reply


Իմ դասարանում լիներ blue_a_bear June 3 2011, 14:43:27 UTC
Փաստորեն դուք վարժուհի եք) իհարկե խոսքի դրական իմաստով ի նկատի ունեմ) ))

Reply

փաստորեն khlurd June 3 2011, 17:23:09 UTC
:ՃՃ արդեն չեմ, բայց խորհուրդ չեմ տա դրական իմաստը հետ վերցնել:

Reply


nerses_am June 3 2011, 15:46:17 UTC
էտ միակ լուծումները ու իրանց քարոզիչները սպանում էին:
Վերջերս մի հատ բոց բան էի կարդացել, հրես http://norayr.arnet.am/weblog/?p=1317

Reply

khlurd June 3 2011, 17:27:24 UTC
Իսկը սրտովս էր ՃՃՃ
Շնորհակալ եմ, շատ լավն էր:

Reply


mar_amirchanyan June 3 2011, 17:53:08 UTC
Թեստ ու խնդիր գրելն արվեստ է..
անցած տարի նախաինֆարկտային վիճակ էր ինձ մոտ, թեստերի "միակ ճիշտ պատասխանների" պատճառով

Reply

khlurd June 3 2011, 18:11:32 UTC
Միակ ճշտով հեշտ է:
Բայց բանն էն է, որ իրենք չեն տեսնում մյուսները:
Իսկ էրէխեքը կամ կոտրվում են, ստանդարտանում, կամ էլ ով չի կարողանում` իր տեսած պատասխաններից ընտրում է դասատուին հարմարը:ՃՃ

Reply

mar_amirchanyan June 3 2011, 18:15:07 UTC
հակարաբական ապստամբություններն եմ անցնում 6-րդ դասարանում, դասագրքում էնպես անկապ ա գրած, մոտավորապես էսպես. մերոնք ապստամբեցին, արաբները եկան հաղթեցին կոտորեցին, ու էդպես 3 անգամ: մի չարաճճի բալիկ էր, որ եկավ պատասխանելու, մեկ էլ ոչ տարավ ոչ բերեց, ասում ա.
-էս մեր նախարարներն անխե՞լք էին, չէին ֆայմում լավ պատրաստվել, իրար միս չուտել ու նոր ապստամբել

ի՞նչ պատասխանես էս տեսակ հարցին:Ճ

Reply

khlurd June 3 2011, 18:23:58 UTC
վայմ ես էլ չորրորդի աշխարհագրությունից հիշեցի, հարց տվեցին, չկարողացա պատասխանել ՃՃ
Ուրեմն` երկրաշարժերի մասին է. թե` երկրակեղևի շերտերի տըտըտըըտըմ...կոչվում է երկրաշարժ:
Դասի վերջում հարց` ինչու են տեղի ունենում երկրաշարժեր:
Հո չես պատասխանի, որ` որտև իրար նկատմամբ ուղղաձիգ շարժվումեն... եսիմ ինչի:

Reply


lernci June 3 2011, 17:55:16 UTC
Բա, ահա թէ ինչ․․․
Հա, բայց քո պէս լաւ վարժուհիներ յաճախ են պատահում․․․

Իսկ իմ տատը մեզ մեր մանկութիւնը հազար ու մի սենց հարցերով է ողողել: :))
Դէ ինքն էլ 40-45 տարուա մանկավարժ է:

Reply

khlurd June 3 2011, 18:02:27 UTC
Ես մեթոդաբան եմ :Ճ
Ի դեպ` Գորիսում վերապատրաստում եմ ուսուցիչների անց կացրել:
Ուսուցչի տանը:
Ճանապարհից մեռած հասնում էի /ճանապարհ շատ վատ եմ տանում/, թզի օղին ու թզի մուրաբան` սեղանին սպասում են ՃՃ

Reply

lernci June 3 2011, 18:05:06 UTC
Հա՞ , ե՞րբ:
Հէնց լինում ես Գորիս, ձեն հանի: Տատուս հետ ահագին խօսալու բան կունենաս: ;)

Reply

blue_a_bear June 3 2011, 21:35:28 UTC
մեթոդաբան ... հետաքրքիր է կարդացվում:
փոխանակ հարցնեմ մեթոդաբանը որն է ով է հարցնեմ վարժուհիմեթոդաբանական գործնեությունը տարիներով արտահայտված ինչպիսի արտահայտություն ունի???ՃՃ

Reply


Leave a comment

Up