Շողուլից չընկնեմ

Apr 20, 2009 16:55

Մարտ, 1999: Գիշեր է: Միացնում եմ հեռուստացույցը. Ռմբակոծում են Հարավսլավիան... Միայն ես եմ արթուն, բայց ամոթից չեմ կարողանում կողքերս նայել: Ամոթ. Ի՞նչ է սա. «թափանցիկ» պատերա՞զմ: Հաջորդ օրն ինձ «բաներ» են բացատրում: «Բաները» հասկանում եմ, մինչև դրանքը չեմ հասկանում:

Աշխատանքային օրվա վերջն է, 2003: Որոշում են գնալ, մի տեղ նստել, զրուցել: «Չե՞ս ուզում». Զարմացած են: Ես, որ բնիս ու գործերի մեջ խրված եմ միշտ, միշտ էլ երջանիկ եմ եղել «նստել-զրուցելով»: «Աչքերդ կարմրա՞ծ են»: Հա, պատերազմ է էլի, ԱՄՆ-ն Իրաքն է ռմբակոծում: Բաներ են բացատրում: Դրանք գիտեմ: Մինչևը չեմ հասկանում: Դրանից հետոն էլ:

«Թեթև տաաա~ր: Դու ուր, ԱՄՆ-Իրաք` ուր»: Եսիմ: Հանկարծ շողուլից չընկնե՞մ:
... Տուր ինձ քաջություն, որպեսզի փոխեմ այն, ինչ կարող եմ փոխել: Տուր ինձ խաղաղություն, որպեսզի ընդունեմ այն, ինչ չեմ կարող փոխել: Ու տուր ինձ իմաստնություն, որպեսզի տարբերակեմ մեկը մյուսից:

fizi-logus

Previous post Next post
Up