Եթե ոչ հայերեն, ապա ինչու ոչ ռուսերեն՞՞՞

Nov 11, 2010 21:35

Ես դեռ փորձում եմ հասկանալ, թե ինչ է ասել Նիկոլայ Ռիժկովը։ 
Իբր` Ռուսաստանում ՉԵՆ հասկանում, թե ինչու է Հայաստանում ՆՄԱՆ  /տեսնես տեղ հասցնողը ով է եղել ու ոնց է պատմել/ ՆԵԳԱՏԻՎ վերաբերմունք ռուսերեն լեզվին. ՉԷ ՈՐ՞՞՞՞`  ՈՆՑ ՈՐ ԹԵ էդքան սերունդ, որ աճել են ռսերենի վրա, վատը չեն եղել։

Ու որ Հայաստանում ապրում է այնքան հայ /ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!!!/, որքան և Ռուսաստանում ու որ անցումն այլ լեզվի` անգլերենի, կպահանջի ոչ միայն երկու տասնյակ տարիներ, այլև` լրացուցիչ գումարներ։

Ու Ռիժկովն ու Արամ Սաֆարյանը միաբերանվել են, թե` պիտի քնքուշ /երևի/ վերաբերել ռսերենին Հայաստանում ու ՀԱՅԵՐԵՆԻՆ` Ռուսաստանում։

Որ ասում եմ Ռուսաստանը իմպերիայի աչքերով է նայում Հայաստանին, ասում եք` ... 
Այսինքն` ոչ քանակ եք, ոչ իրար տեր եք՞՞՞
Այսինքն` ինչ մի ընտրություն ունեք որ՞՞՞ 
Այսինքն` ինչ լեզվով խոսեք, էդ երկրի հետ եք՞՞՞ յա Ռուսաստան, յա Ամերիկա՞՞՞ 
Մենք էլ հո Վրաստանը չենք... 
Հա, աշտոժ։
Միայն` էդ ոնց են Ռուսաստանում պահելու հայերենը քնքուշ՞՞՞ Սկսելու են իրար հետ հայերեն խոսել ՞՞՞
Մենք որ գիտեք ոնց պահենք ռուսերենը։ 
Տեսնես խեղկատակության վրա խնդալ կարելի է՞՞՞     
  

օտարալեզու

Previous post Next post
Up