Ձեզ հետ հեչ պատահել է՞՞՞

Oct 06, 2010 21:21

 Ասենք` գնաք մի տեղ ու հասկանաք, որ եղել եք ու կամ երազում /քնած երազ, էլի/ եք տեսել։
Դե հա, եղել է ։Ճ Պարզապես մի կերպ պիտի սկսեի՞՞ ։ՃՃՃ
Սուզդալում եղավ։ Անցնում եմ տեղերով  /հիմնականում` թուփ ու ծառ/ ու համոզված եմ, որ էլի եմ տեսել։
Էդ մասերը չեմ նկարել, շունչս կտրվավ։
Բայց էս իմ նկարածը /հիմար ու հին ապարատով/ մեկ է, ինտերնետում եղածից լավն է ։Ճ

Ափսոսացի հետս լավ ապարատ տանեմ. կօմպս քարշ տվեցի։ Ու` քաաաաաարշ տվեցի... )

լուսանկար, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, հարմարtag

Leave a comment

Comments 11

mar_amirchanyan October 6 2010, 16:22:33 UTC
պատահել ու պատահում է ամեն անգամ սարերում ցորենի դաշտի կողքով անցնելիս: ուղեղումս էդ տեսարանը դաջված է...

Reply

khlurd October 6 2010, 16:25:14 UTC
իսկ կարող է էս մեկն էլ ես տեսել. վաղուց փնտրում եմ` քաղաք, աստիճաններ լայն-լայն, բայց փողոցի մեջտողով, հաստաբուն ծառ ու աստիճանները հասնում են ջրավազանի։

Միլիոն անգամ եղել եմ, չեմ գլխի ընկել երազում մեկնումեկին հարցնեմ, թե դա որտեղ է ։Ճ Ու փնտրում եմ ։Ճ

Reply

mar_amirchanyan October 6 2010, 16:30:35 UTC
ցավոք, չէ...
երազումս նաև տեսել եմ ապագա դպրոցս (ռուսականից հայկական եմ փոխվել), այն տունը, որտեղ ապրել եմ համալսարան ընդունվելուց հետո, ու լիքը բաներ: չգիտեմ, ինչպես բացատրեմ էս դեժավյու կոչվածը, բայց որ կա, փաստ է

Reply

khlurd October 6 2010, 16:38:42 UTC
ցորեն ասում ես՞՞
գարի հիշեցի...
http://khlurd.livejournal.com/121761.html
բայց գիտես ոնց եմ առաջարկում՞՞՞ ոնց որ վաղուց չենք տեսնվել ու ես շտապում եմ քեզ լիքը բան պատմել-տեղը հանել ։ՃՃՃ առանց կօմենթի, էլի ։Ճ

Reply


mar_amirchanyan October 6 2010, 16:24:52 UTC
նկարներդ умиротворениеյով են շնչում (հայերեն համարժեքը չգտա)

Reply

khlurd October 6 2010, 16:26:34 UTC
Հա, այնտեղ ամեն ինչն էր ԱՅԴՊԵՍ /էս պահին ես էլ չեմ գտնում ։Ճ/ շնչում ։Ճ

Բացի մարդկանցից ։Ճ մի քիչ` նաև կույսերը։

Reply


Leave a comment

Up