Թրքերն ու ձկները. Հայերս ու ... ուււււ

Sep 21, 2010 13:43

Էս մի պահը չդիմացա, գրելու եմ …Ճ
Բարեւ ՃՃ
Շատ լավ էր երևի դուրս գալ, մարդկանց տեսնել, մեզ էլ... տեսնել, որ հասկանայի, թե…  ինչքան բերանբաց ենք. Միտեսակ բերանբաց.

Մի հացի սեղանի ենք նստել…

Հա, ի դեպ, էլ բան չգտա, երբ հայտնվեցինք ազրների հետ մի սեղանին, աղի, հացի, ջրի ձեռք չտվեցի. Ջուրս էլ ազրն էր լցրել. Առաջին օրերը կպած հյուրասիրում էին կամ խոսում էին մեր բերանբացների հետ /սրանք էլ ինձ անընդհատ նկատողություն էին անում, թե՝ հա, ինչ ես դու էլ... իրենք հո մեղավոր չեն՞՞՞...   «Բա ինչ են»,-ասում էի ես հոգնած ու էլ չգիտեի ոնց գլուխս ազատեմ մերոնց հիմար քարոզից, որ էլ մի ուրիշ քարոզի-ուղեղ լվալու արդյունք էր... կպատմեմ.../

Ինչևէ: Հյուրասիրում ու խոսում էին ուրախ-ուրախ, մինչև օսի ու ինգուշի հարցին Եղեռնի մասին մի երկու նախադասությամբ պատմեցինք… Ազրները միանգամից լռեցին, հետո հեռու քաշվեցին մեզնից: Ինչու՞՞՞ 
Եթե չիմանաք, կպատմեմ հետո…
Հա, ու էս ինգուշը հարցնում է.
- Իսկ դուք Թուրքիայում հանգստանում եք՞՞՞
Ես բացասաբար գլխով եմ անում ու… ես միակն էի հայերի մեջ:
-ոննննց, դուք էսքանից հետո հանգստանում եք Թուրքիայոււււմ,-զարմացան օսն ու ինգուշը, հետո տեսան, որ ես ասում եմ՝ չէ, հանգստացան մի քիչ: Մեզ համար հանգստացան: Որ լրիվ չենք մեզ կորցրել:

Երեկ դուրս ենք եկել հերթական հանդիպումից, ինգուշն ինձ ասում է.
-Լսեցիր ռուսին՞՞՞ ասում է գենոցիդ չի եղել  չերքեզների: Այնինչ նավերով տանում ու չերքեզներին ուղղակի ծովն էին լցնում: Մինչև հիմա չերքեզները ձուկ չեն ուտում՝ համարում են, որ կերել են մարդկանց…

Ինչ ասեի՞՞՞ Թե` ինչի չեն ուտում՞՞՞ Թող թեթև տանեն՞՞՞ Սրանք էն ձկները չեն, փոխվել են՞՞՞

Ամոթ մեզ:

նորտեգ` թրք, հայ ազգ, fizi-logus, սահման

Previous post Next post
Up