Մի նկարի պատմություն

Jun 05, 2009 23:39

Մի շրջվիր. Ես եմ:

Թող այսպես խոսեմ: Այսպես` ճակատս մեջքիդ... Թող այսպես խոսեմ, որ դու իմանաս` միշտ էլ կարող ես շրջվել... մեջքով ինձ:
Ու ո՞նց հասկացար: Ոնց էլ հասկանաս` կարող ես. վստահ:
Մի վախենա բառերիցս` աչքերս փակ են: Ես հիմա աչքերիս կանաչը կփռեմ, որ երբ անորոշ հայացքդ հոգնի, միշտ էլ կանգ առնես իմ շողերի մեջ…
Մի սեղմի կոկորդդ` սա իմ հրաժեշտը չի: Ես իմ հոգոցը կհամբառեմ հիմա, որ երբ կորստի ցավը քեզ խեղդի, դեպի վեր նետած աչքերիդ միջով հոգիդ խաղաղեմ…
Չէ, չկա շարժում. Այդ իմ մազերն են: Երբ քամի անցնի, քշել չես կարող :Ճ Ամեն քամու հետ վարսերս կզգաս:  
Իսկ գիտե՞ս անձրևի որ կաթիլը կլինեմ. Բոլորի դեմքերով հոսող անձրևի կաթիլները բոլորն իրար են նվիրել, բացի էս մեկից: Գիտե՞ս հայացքս. երբ հետևում ես, թե երբ կնայեմ դեմքիդ ու քեզ թվում է` գիտես թե ինչպես… Այ, այս կաթիլը, որ սպասածիցդ այլ ճամփով շեղվեց. Գիտեմ հայացքդ անակնկալի…
Փաթի՞լը. Դե, դա գաղտնիք չէ. լեզվով կորսաս:
Հիմա ժպտում եմ. Գիտե՞ս որ ժպիտով. Դու կհասկանաաաս, երբ դաշտում պառկած մի ախմախախոտ հանկարծ քեզ խտտի… կամ երբ թևքիդ վրայով քայլող բզեզից թափահարումով... չազատվես:
Էլ ինչն ես ուզում. Դա էլ թող լինի սերկևիլի բույր ու շուրթերիդ մնացած ջրի խոնավը, որը չես էլ սրբի… Ու էլի. շատ բան: Սև ձիուս վազքը…
Մութ, որ երկինքները վրադ չծանրանան. Ու` Լույս, որ աշխարհներ տեսնես. Մեկ է` աշխարհից աշխարհում չես թաքնվի...

Ես եմ. Մի շրջվիր:  

ԴՈՒ, anna, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up