Apr 14, 2010 12:18
Սկսել եմ կանգնել ոտնաթաթերիս վրա: Հիմա չէ` երբ սկսել եմ Կանգնել: Ու հիշում եմ` հանգստանում էի այդպես...
-Ոչ մի բալետ,- ասում էր մայրս ամեն անգամ ու քանիիի տարի,- դու բոյով ես ու ծանրոսկոր. քեզ ոչ մի տղա չի կարողանա գլխից վերև բարձրացնել...
Եւ ես լացում էի` ոտնաթաթերիս բարձրացած...
Հեռուստացույցի ալիքները փոխելիս այնպես էին անում, որ չտեսնեմ հանկարծ բալետ ու չլացեմ: Կամ` քարանում էի շունչս պահած ու էլի` կանգնում ոտնաթաթերիս...
Բալետը դարձավ չափանիշ, որ ես ծնողներիս ասեմ` չթողեցիք... Թողնեիք, թող իրենք չկարողանային բարձրացնել գլխներից վերև...
Մի ընկերուհիս մի անգամ ասաց` դու ուրեմն ի ծնե պլանկադ բարձր ես դրել. դու քեզ հասնելու համար թաթերիդ պիտի կանգնես:
Հիմա ես կորցրել եմ այդ «պլանկան», բայց էլ չեմ կանգնում թաթերիս:
Մնաց ուրիշ չափանիշ` ով կկարողանա ինձ գլխից վեր բարձրացնել՞՞՞ Բայց դե` դրա համար չեմ էլ լացել:
տեխնիկա,
ԵՍ,
Աննա