Բարի ժամանց, որտեղ էլ լիսես...

Jun 20, 2011 14:24

 
<<Լավ էլի, էս ժողովուրդը ինչ ա գտել էդ Քոբուլեթիի մեջ...>> կամ <<խի մեր մոտ քիչ հանգստյան գոտիներ կան, որ գնում են դուրս` արտասահմանցիներին հարստացնելու, փոխանակ մերը զարգացնեն, որ արտասահմանցիները գան>>...:
Շատ են դուրս գալիս էս խոսքերը, իսկական հայրենասեր մարդու խոսք, որ մտահոգված ա երկրի ապագայով....:
Ափսոս, այդ խոսքերը արտահայտողներից ոմանք տեղեկություն չունեն, թե ինչ ա կատարվում Հայաստանի հանգստյան գոտիներում... կամ էլ շատ լավ տեղյակ են, անգամ փայատեր են...
Ընկերներով որոշում էինք, թե այս անգամ որտեղ պետք է հանգստանանք, ավելի ճիշտ` որոշում էինք` որտեղ գնանք, որ հանգստից հետո էլ հանգիստ լինենք. ոչ թե պարտքով փող կամ ломбард-ի դռները չթակենք:
Հիմա ձեզ ներկայացնեմ մի քանի տվյալներ մեր հանգստյան բացառիկ գոտիների բացառիկ գներից…
7 օրյա հանգիստը Սեւանում 4 հոգու համար սկսվում է 472 հազ. դրամից, որի մեջ մտնում է 3 անգամյա սնունդը, գիշերելն ու տրանսպորտը: Ծաղկաձորում 2 հոգու 7 օրյա հանգիստը սկսվում է 139 հազ. դրամից, իսկ Դիլիջանում երկու հոգու համար 7օրյա հանգիստը 300 հազար դրամ է… մնացած վայրերում, եթե գները ցածր են, ուրեմն սպասարկում էլ չկա….
Ահավոր թանկ գներին գումարած մուննաթով սպասարկում....
Մինչդեռ արտերկրում, ներառյալ` Քոբուլեթին, համեմատած ցածր են գները, սպասարկումն համեմատաբար ավելի լավն է, այդ ամենին գումարած նոր երկիր տեսնելը....
Այս ամեն ծանոթ լինելով հանդերձ` մեր հանգստյան գոտիների սեփականատերերը, գները ցածրացնելու և սպասարկման որակը բարցրացնելու փոխարեն անում են ճիշտ հակառակը....
Այս ամենից հետո ոնց մտածես սեփական երկրում սեփական հանգիստը վայելելու մասին...

hangist, finans, amar

Previous post Next post
Up