- За 110 лет с 1891 по 2002 гг. количество армян в Самцхе (Ахалцихский, Адигенский и Аспиндзский районы) выросло всего на 7.355 чел., в то время как число грузин за тот же период выролсо на 60.000 чел. Число армян в Джавахке (Ахалкалакский и Ниноцминдский райоины) в 2002 г. был тем же, что в 1917 году.
- За 76 лет с 1926 по 2002 гг. Количество тюрок в Борчалы (Дманисский, Болнисский, Марнеульский и Гардабанский районы) выросто с 63.100 до 224.606, т.е. на 161.506 чел. или в 3.56 раза! Население Марнеульского райна за последние 8 лет выросло на 6,83%. Одно лишь тюрское село Садахло имеет население почти 10.000 чел., что много больше населения города Ахалкалак (всего 7.000 чел).
Желаем члену Политбюро ЦК КПСС Э.А. Шеварднадзе дальнейших успехов в работе во благо Перестройки и нового курса Пертии!
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը անդրադարձ է կատարել Վրաստանի նախկին նախագահ Է. Շևարդնաձեի այն մտահոգությանը, որը նա օրերս արտահայտել էր Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման կապակցությամբ։
«Այդ նախագիծը (խոսքը հյուսիս-հարավ մայրուղու մասին է, որն անցնում է Ջավախքի ողջ երկայնքով և կապում ՀՀ-ի սահմանային «Բավրա» անցակետը Բաթումի հետ` ուղիղ` Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցխա-Ադիգեն-Խուլո-Շուախև-Բաթում մայրուղով-Վ.Ս.) Վրաստանի համար կարող է ստեղծել ժողովրդագրական հիմնախնդիրներ»,- ասել էր Շևարդնաձեն: Ստորև ներկայացնում ենք Վահե Սարգսյանի արձագանքն ամբողջությամբ։
Հայտարարությունն այնքան էլ զարմանալի կարող էր չթվալ, եթե այն արած չլիներ փորձառու համարվող, խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանի ՊԱԿ-ը ղեկավարած, ասել է` բոլոր գաղտնի և բացահայտ մարտահրավերներն ամեն օր իր սեղանին տեսած մեկը:
Հայտարարության բացահայտ անմտածվածությունն արտացոլելու համար բերենք մի քանի ժողովրդագրական ցուցանիշներ: Ջավախքի` Ախալցխայի հատվածում (Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի շրջաններ) հայությունը 1891թ. մինչ 2002թ. 12.495-ից հասել է 19.850-ի, այսինքն` բարձր ծնելիությամբ աչքի ընկնող հայությունը 111 տարվա ընթացքում ավելացել է ընդամենը 7.355-ով (վրացիներն աճել են նույն ընթացքում մոտ 60.000-ով): Ախալքալաքի հատվածում (Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններ) հայ բնակչությունը վերջին հարյուր ամյակում գրեթե չի աճել` 1917 թ. այն կազմում էր 100.000 հայ, 2002 թ.` մոտ այդքան: Ջավախքի` Ծալկայի հատվածի հայ բնակչության պատկերը ևս չի փոխվել «սարսափազդու» կերպով. 1897 թ.` 7.178, 2002 թ.` 11.484 (հայության թիվը ողջ հարյուրամյակի ընթացքում աճել է ընդամենը 4306-ով):
Ահա պարոն Շևարդնաձեն խիստ մտահոգվելու առիթ իսկապես ունի երկրի թյուրքացման` թուրք-ադրբեջանական հատվածի ժողովրդագրական դինամիկայի մասով. համեմատության մեջ դնելով 1926 և 2002 թվականների` Բորչալուի գավառի («Բորչալու գավառ» եզրը տարածվում էր ներկայիս Ծալկայի, Դմանիսի, Բոլնիսի և Մառնեուլի շրջանների վրա) և Ղարայազի (ներկայիս` Գարդաբանի) շրջանների ադրբեջանցիների 63.100 և 224.606 թվաքանակները, տենում ենք, որ ադրբեջանցիները այդ ընթացքում ավելացել են 161.506-ով, որը պատկառելի թիվ է նշված տարածքների համեմատ: Հիշենք, որ այս շրջանները ադրբեջանական օղակի մեջ են վերցրել մայրաքաղաք Թիֆլիսը: Միայն սահմանամերձ Սադախլո գյուղը 2002 թ. ուներ մոտ 10.000-ի հասնող (9486) ադրբեջանցի բնակչություն, համեմատության համար նշենք, որ Ջավախքի խոշոր քաղաքներից` Ախալքալաքն ունի ընդամենը 7.000-ի հասնող բնակչություն:
Մեր արձագանքը չենք ուզում ծանրաբեռնել Ջավախքի, Աջարիայի, Թիֆլիսի և այլ շրջանների ժամառժամ թուրքացման, Թուրքիան և Ադրբեջանն իրար միացնող կոմունիկոցիոն հանգույցների` Վրաստանի համար կործանարար հետևանքների մասին` հուսալով, որ պարոն Շևարդնաձեն մյուս անգամ կխմբագրի իր հայտարարությունները և կխոսի իրական վտանգի մասին, այն մասին, որ նման «բյուզանդաոճ» քաղաքականությունն ի վերջո հանգեցնելու է նրան, որ Կ.Պոլիս-Ստամբուլի օրինակով որ մի գեղեցիկ օր Թիֆլիսը կվերանվանվի Իսմայիլքենդի կամ Քեշիշխանայի:
Source of information > См. также первую часть тут > Other important sites to check:
Javakhk Info |
Guide to Javakhk |
Javakhk 1915-23 |
Ջավախքի Երգարան |
Ջավախքի Խորհրդանիշերը |
Форум Джавахка