Կանանց էս հիմիկվա մոդայիկ սանրվածքները որ տեսնում եմ, հասկանում եմ, որ էն ֆիլմերում պատկերվող ապագան, երբ մարդիկ ուրիշ տեսք ու հագուկապ են ունենալու, արդեն սկսվել է: Ինչ հավե՜ս է, մենք արդեն ապագայում ենք :)))
Հա, մեզ մոտ էլ կան, բայց ինձ դուր չի գալիս։ :))) Հետո սենց մի խնդիր էլ կա. էդպիսի սանրվածքը պիտի միշտ ստատիկ լինի, մի երկու մազ էս կողմ-էն կողմ՝ արդեն ամբողջ սանրվածքը կփչանա, ու, ի տարբերություն ստանդարտ ավանդական սանրվածքների, ոչ թե պարզապես վատ տեսք կունենա, այլ՝ վախենալու։ :D Ինձ, օրինակ, երբեք դուր չեն եկել «անշարժ» սանրվածքները, էն որ պիտի դզած-փչած մշտական նույն դիրքով կանգնի։
Իմ վրա ոչ էլ պատկերացնում եմ նման բան՝ անգամ միշտ դզած-փչած, դա ինձ համար տեղով սարսափ կլիներ, բայց ուրիշների վրա հավեսով նայում եմ. թեկուզ ստատիկ, մեկ ա հետաքրքիր ա, ու հա մոտս էն զգացողությունն առաջանում, որ էն ամենաիսկական ապագայի մեջ ենք արդեն, շատ կայֆ ա :)))
Comments 2
Հետո սենց մի խնդիր էլ կա. էդպիսի սանրվածքը պիտի միշտ ստատիկ լինի, մի երկու մազ էս կողմ-էն կողմ՝ արդեն ամբողջ սանրվածքը կփչանա, ու, ի տարբերություն ստանդարտ ավանդական սանրվածքների, ոչ թե պարզապես վատ տեսք կունենա, այլ՝ վախենալու։ :D
Ինձ, օրինակ, երբեք դուր չեն եկել «անշարժ» սանրվածքները, էն որ պիտի դզած-փչած մշտական նույն դիրքով կանգնի։
Reply
Reply
Leave a comment