Լույսը բրենդային գիտելիքը Հայաստան է բերում

Nov 16, 2012 16:00

20 տարի ընդմիջումից հետո Հայաստանն ու Աննան նորից են հանդիպել Լույս հիմնադրամի օգնությամբ. այն ֆինանսավորեց Սանկտ-Պետերբուրգում բնակվող Աննա Քալաշյանի ուսումը աշխարհի լավագույն բուհերից մեկում` Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում:
Աննան մեկն է այն 260 երիտասարդ հայորդիներից, ում առջև աշխարհի լավագույն համալսարանների դռները բացվել են Լույս հիմնադրամի օգնությամբ: Երեքուկես տարի առաջ, երբ հիմնադրամը նոր-նոր էր ստեղծվում, քչերն էին հավատում, որ այս գաղափարը թղթից իրականություն կտեղափոխվի... Այսօր արդեն գունեղ տեսլականների փոխարեն թվերն են պատմում Լույսի մասին: 43 ուսանող 2009-ին, 70-ը` 2010-ին, այս տարի Լույսը Քեմբրիջ, Յեյլ, Հարվարդ` աշխարհի լավագույն 10 համալսարան է ուղևորել 170 երիտասարդի: Հիմնադրամը 70 շրջանավարտ ունի. նրանց մեծ մասը Հայաստան են վերադարձել:

image Click to view

կառավարություն, կրթություն, Լույս հիմնադրամ, Լույս, երիտասարդություն

Previous post Next post
Up