Սովորում ենք երգել սեպտեմբերի 19ին, ժամը 18:30: Ամէն սազի մէջըն գոված` դուն թամամ տասն իս, քամա'նչա,
Նաքազ մարդ քիզ չի կանայ տեսնի` դուն նըրա պասն իս, քամա'նչա,
Ղա'ստ արա` է'լ լավ օրիրուն էդիվըն հասնիս, քամա'նչա,
Քիզ ինձնից ո՞վ կանայ խըլի` աշուղի բասն իս, քամա'նչա:
Անգաճըդ էրծաթէն պիտի, գըլուխըդ` ջավահիր քարած,
Կութըդ շիրմայէմէն պիտի, փուրըդ` սադափով նաղշ արած,
Սիմըդ օսկէն քաշած պիտի, էրկաթըդ` փանջարա արած,
Օչով ղիմէթըդ չի գիդի` լալ ու ալմասն իս, քամա'նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն,
Յիփ քաղցըր ձայնըդ վիր կ'օնիս` բաց կու'լի հիդըդ խաղողըն.
Խալխին `էս իլթիմազն արա` ասին. «Ա'պրի քու ածողըն»:
Քանի սաղ է Սայաթ-Նովէն, շատ բան կու տեսնիս, քամա'նչա:
Երգի գրական վերծանված տարբերակը(սովորելու ենք վերևում տրված ձևով)
Ամեն սազի մեջն գոված` դու ամբողջ տասն ես, քամա'նչա,
Ժլատը քեզ չի հասկանա` դու նրա պասն ես, քամա'նչա,
Էլ ավել լավ օրերի ջանա', որ հասնես, քամա'նչա,
Քեզ ինձնից ո՞վ կարա խլի, աշուղի բասն ես, քամա'նչա:
Ականջդ արծաթյա պիտի, գլուղդ` շողակն քարած,
Կոթդ փղոսկրյա պիտի, փորդ` սադաֆով նախշ արած,
Լարըդ ոսկուց քաշած պիտի, երկաթդ` նախշազարդ արած,
Ոչ ոք արժեքդ չգիտի` լալ ու ալմաս ես, քամա'նչա:
Շատ տխուր սիրտ կխնդացնես, կկտրես հիվանդի դողը,
Երբ որ քաղցր ձայնդ է հնչում, ցնծում է քո նվագողը.
Մարդկանց այս խնդրանքը արա` ասեն. <<ա'պրի կատարողը>>.
Քանի ողջ է Սայաթ Նովեն, շատ բան կտեսնես, քամա'նչա: