Նժդեհի երգը

Jun 09, 2011 20:10

Արազի ափին ծնված ընկեր, 
Էն Արազին մենք մատաղ, 
Մութ բանտերում տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ։

Հուռռա՜, հուռռա՜, հուռռա՜, 
Քաջ ֆիդայու սուրը շողշողա։ 
Հուռռա՜, հուռռա՜, հուռռա՜, 
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։

Սուրը պատյանիցդ հանեցիր,
Հուռա՛, առաջ վազեցիր,
    Առավոտյան` արշալույսին,     
Բիթլիս քաղաք գրավեցիր:

Հուռռա՜, հուռռա՜, հուռռա՜, 
Քաջ ֆիդայու սուրը շողշողա։
Հուռռա՜, հուռռա՜, հուռռա՜, 
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։

Սեբաստացի, ընկե՛ր Մուրադ,
Դու կռվեցար քաջաբար,
Բաքվի ժայռոտ լեռների մեջ
Դու ընկար նահատակ:

Հուռռա՜, հուռռա՛, հուռռա՜,
Սուրբ անունդ անմահ մնա,
Հուռռա՜, հուռռա՛, հուռռա՜,
Եռագույնը թող փողփողա:

image Click to view

ազգային երաժշտություն, ազգային, ազգային մշակույթ, Հայֆոն, Նժդեհի երգը, ՀայՖոն քայլերգ

Previous post Next post
Up