Հիմի է՛լ լռենք, եղբայրք, հիմի է՛լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացե՛ք, եղբայրք, հայեր, ի՞նչ անենք,
Հիմի՞ է՛լ լռենք:
Հիմի էլ լռեքն, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքից էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:
Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,
Հիմի՞ է՛լ լռենք…
Թող լռե մունջը, անդամալույծը,
Կամ որոնց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք, որ ունենք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ:
Գոնե մեր փառքը մահով ետ խլենք,
Ու այսպես լռենք:
Click to view