Դեռ լաւ չենք դաստիարակում մենք մեր երեխաներին...

Sep 09, 2011 18:21

Չենք լռելու, չենք էլ լսելու



koreolan September 9th, 17:43
Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Աղբյուրը

“Չենք լռելու”-ի այսօրուա հայտարարութեան կապակցութեամբ


«Չենք լռելու»-ն այսօր հերթական ֆոկուսն է արել` ինքն իր համար սենսացիա «մոգոնելով» ու էդ մոգոնածը ներկայացնելով որպէս դարի յայտնագործութիւն: Պարզւում է` «չլռողները» նաեւ չեն լսում ու չէին լսել պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհրդի գոյութեան մասին ու մի հատ մէէէեծ քլնգող յայտարարութիւն են տարածել: Ի գիտութիւն «չլռողների» ասեմ, որ ի տարբերութիւն ընդամէնը անիմաստ աղմուկ անող խմբերի ու խմբակների, Հասարակական խորհուրդը բաւական պատկառելի ծաւալով աշխատանք է կատարել եւ շարունակում է կատարել: Եթէ ցանկութիւն ունէք առաւել հանգամանալից ծանօթանալ` սիրով կը ծանօթացնենք, բայց պայմանով, որ յետոյ ներողութիւն էք խնդրելու ձեր անիմաստ օդ կրակելու համար: Եթէ դուք, «չլռողներդ», խորհրդի մասին չէք լսել, դա դեռ չի նշանակում, որ խորհուրդը, ինչպէս դուք էք արտայայտւում, «անկենդան» է: Առնուազն ամօթ է պէտք ունենալ` այդ կարգի բաներ պնդելու համար` առանց արուած աշխատանքին ծանօթանալու: Գրում էք, թէ ոչ մի տեղեկատուութիւն չկա ոչ հեռուստատեսութեամբ, ոչ մամուլով եւ այլն: Եթէ տեսողութեան ու լսողութեան հետ խնդիրներ ունէք` համապատասխան մասնագէտների դիմէք ու մարդկանց արածը, ձեր անտեղեակութեան պատճառով, իր արժէզրկէք: Տասնեակ ռեպորտաժներ են եղել հեռուստատեսութեամբ, տասնեակ հրապարակումներ ամենատարբեր թերթերում, կայքերում եւ այլն: Ու ամենակարեւորը. երբ խօսում էք խորհրդի ֆինասնաւորման մասին, կասե՞ք թէ խորհրդի անդամներից իւրաքանչիւրն ամսեկան ինչքան աշխատավարձ է ստանում: Սրիկայութիւններ մի արէք. խորհրդի բոլոր անդամները բացառապէս հասարակական հիմունքներով են աշխատում, ի տարբերութիւն անյայտ ծագում, բովանդակութիւն ու հովանաւորներ ունեցող տարատեսակ խմբակների, որոնք անհասկանալի ծագում ունեցող ֆինանսական միջոցների հաշուին զբաղուած են բացառապէս ապատեղեկատուութիւն տարածելով: Կրկնում եմ` եթէ ունէք ցանկութիւն ծանօթանալու խորհրդի կատարած աշխատանքներին, այցելէք խորհուրդ: Բայց յետոյ պարտադիր ներողութիւն պէտք է խնդրէք ամբողջ խորհրդից` այդ կառոյցի անունն անհարկի շահարկելու համար:Հակառակ պարագայում, եւս մէկ անգհամ կը հաստատուեն պնդումները, թէ ձեր խումբն նըդամենը օդ կրակողների սադրիչների եւ ապատեղեկատուութիւն տարածողների խումբ է:

Փոխարկուած է դասական հայերէնի Armenian Orthography Converter-ով:

վարկաբէկում, ինքնահաստատւում, Հայաստան, չլռողներ

Previous post Next post
Up