Կինը երեխաներին խեղդել է Աստուածաշունչը բաց պահԡծ. Նոր մանրամասնէր Արարատի դէպքից Արարատ քաղաքում իր երկու երեխաներին խեղդելու միջոցով սպանած Ռոզա Ալոյեանը եւ նրա ամուսինը Գաւառի մանկատան սաներ են եղել եւ պետութեան կողմից բնակարան ստանալուց յետոյ տեղափոխուել են Արարատ ու բնակուել այնտեղ: Panorama.am-ի թղթակցի հետ զրոյցում դէպքի մասին ներկայացնելով մանրամասնէր, Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայեանն ասաց, որ դաժանութիւնը կատարելիս կինը Աստուածաշունչը բացել է այն էջի վրա, որտեղ նշւում է, որ Քրիստոսի գալստեան օրը շուտով կմօտենա: «Այդ կինը խախտուած է եղել», -յաւելեց Բաբայեանը` նշելով, որ նրանց սոցիալական պայմանները բաւարար են եղել:
Արարատի բնակիչներն էլ իրենց հերթին մեզ հետ զրոյցում ասացին, որ երեխաներին սպանած կինը «Եհովայի վկաներ» աղանդաւորական կազմակերպութեան անդամ է եղել, ամուսնալուծուել է: Նրանց խօսքով, երեխաները նախ ամուսնու մօտ են եղել եւ յետոյ դատարանի միջոցով ինքն է սկսել խնամել 6 եւ 4 տարեկան որդիներին: «Էրեխեքին խեղդել ա ու հարեւանի դուռը ծեծել ասել ա` երեխեքին խեղդեցի, ես գնում եմ», -պատմեցին բնակիչները:
Նրանք նաեւ սահմռկեցուցիչ դրուագներ պատմեցին. «Ասում են երեխեքին կախել ա պարանով, յետոյ հանել պարանից եւ պառկացրել անկողնում»:
Մեր դիտարկմանը, թէ քաղաքում փաստօրէն ապրում է հոգեկան շեղումներ ունեցող կին, որը ստացւում է` վերահսկողութիւնից դուրս է գտնուել, Բաբայեանը պատասխանեց. «Փաստօրէն, մինչեւ հիմա երբեք չի զգացուել նրա մօտ հոգեկան խանգարման դրսեւորումներ»:
Այսօր առաւօտեան ոստիկանութեան լրատուական ծառայութիւնը հաղորդագրութիւն էր տարածել, որի համաձայն ոստիկանութեան Արարատի բաժնում երեկ երեկոյեան մի կի կին ահազանգել է, որ նոյն օրը, ժամը 22.10-ին, իրեն է զանգահարել հարեւանը եւ յայտնել, որ կինը` 34-ամեայ Ռոզա Ալոյեանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին եւ փակելով դուռը` հեռացել է:
Մեկնած օպերատիւ խումբը նշուած բնակարանում յայտնաբերել է 6-ամեայ Վարդան եւ 4-ամեայ Հայկ Ալոյեանների դիակները` խեղդամահ վիճակում:
Ռ. Ալոյեանը յայտնաբերուել եւ բերման է ենթարկուել բաժին, որտեղ յայտարարել է, որ նոյն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը, սաւանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:
Ըստ աղբիւրի, Ռոզա Ալոյեանը ձերբակալուած է: Կատարւում է նախաքննութիւն:
Տեր ողորմեա՜յ, Տեր ողորմեա՜յ, Տեր ողորմեա՜յ