Իտալուհի պոռնոաստղ Լաուրա Պերեգոն Միլանի ֆոնդային բորսայի շենքում ստրիփթիզ է կազմակերպել առևտրային շրջանի կիզակետային փուլում։ Նման ճանապարհով նա իր բողոքն է հայտնել «անտաղանադ տնտեսագետների գործողությունների դեմ»։ Այդ մասին հաղորդում է Rai News 24-ը։
Մուտք գործելով բորսայի շենք՝ 22-ամյա պոռնոաստղը հանել է սև վերարկուն՝ մնալով միայն ներքնազգեստով, ինչից հետո բարձրացել է սեղանի վրա և բղավել «Իտալիան մերկացրել են մինչև կիսավարտիք»։ Աղջկա մարմինը ներկված էր Իտալիայի դրոշի գույներով։
Սակայն բորսայի աշխատողները երկար չեն վայելել այդ տեսարանը։ Պահակներն օպերատիվ կարգով դուրս են բերել աղջկան բորսայի շենքից և վերջինիս ուղեկցել են ոստիկանական տեղամաս։ Սակայն որոշ ժամանակ անց Լաուրա Պերեգոյին ազատ արձակեցին։
«Ոստիկաններից շատերն ինձ գովացին՝ ասելով, որ իմ բողոքի ցույցը լիովին արդար է»,- նշել է պոռնոաստղը։
թերթ.ամ
------
Ժամանակակից տնտեսագետների մեծ մասը տնտեսությունից հասկանում են այնքան ինչքան Յակուտիայի շամանները միջուկային ֆիզիկայից: Եվ ընդանրապես Ժամանակակից տնտեսագիտությունը շամանիզմի մի այլ տեսակ է:
Տնտեսագիտությունը դա գիտություն չի որպես այդպիսին դա գաղափարախոսության կցորդ է, որի նպատակն է պահպանել ներկայիս համակարգը ինչ գնով ուզում է լինի թեկուզ լիակատար անհեթեթություններ սերմանելով:
Այնպես որ երբ լսում եք որ այս կամ այն մարդը տաղանդավոր տնտեսագետ է, օրինակ այդպես են ասում Ներսես Երիցյանի մասին, ապա իմացեք որ այդ մարդու կառավարման օրոք ոչ մի խնդիր չի լուծվելու այլ ընդհակռակը ավելի է վատանալու վիճակը:
Դրանում տվյալ տնտեսագետը այնքան էլ մեղավոր չի, մեղավոր է ամբողջ մի մեծ համալսարանական միջազգային համակարգ որը միֆերը ու կեղծիքը դարձրել է գիտություն ու սերմանում է ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ:
Եթե որևէ մեկը նեղացավ իմ խոսքերից մեղավոր չեմ: Ես չեմ կարող հարգանքով խոսել մարդկանց մասին որոնք այնքան կույր էին որ տասնամյակներով չէին տեսնում թե ուր է գնում այս ֆինանսական համակարգը ու չէին կանխատեսել այս ճգնաժամը: