Հուլիսի 3-ին, ժամը 03.00-ից 04.00-ն Լոռու մարզի տարածքում տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շիրակամուտ, Գեղասար, Շենավան, Սարահարթ, Գոգարան, Արեւաշող գյուղերի եւ Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձ, Կուրթան, Պուշկինո, Գարգառ, Վարդաբլուր եւ Գյուլագարակ գյուղերի կարտոֆիլի, հացահատիկի եւ պտուղ-բանջարեղենի ցանքատարածքներին: Մինչ Երևանի կենտրոնում շարունակվում են գիշերային խրախճանքները, մինչ միլլիոներ են հատկացվում նոր ճանապարհներ կառուցելու համար, որոնց կարիքը զգացվեց միայն այն պատճառով որովհետև էլիտարները որոշեցին ապրել 1 կմք տարածքի վրա: Մինչ Հայ ազգի մտավոր ներուժը վիրտուալ աշխարհներում վիրտուալ պայքարներում տանում է վիրտուալ հաղթանակներ ու պարտություններ այդ պահին Իրական աշխարհում, Բնությունը անողոք հարվածներ է հասցնում մոլորված ու անտեր հայ գյուղացիությանը: Այս «ճակատամարտներում» գրանցվում են իրական պարտություններ: Այս ճակատամարտներում վնասները իրական են, ու վնասները զգալու են բոլորը ( ինչպես օրինակ հիմա 500 դրամանոց ծիրան ուտելով ), այս ճակատներում գրանցվում են իրական նահանջներ, որովհետև մարդիկ լքում են հողը, որը այլևս իրենց չի պահում: Այս ճակատներում կրած պարտությունները անդառնալի են:
Հույսեր կապել որ այս Սահմանափակ Պատասխանատվության Պետությունը մի օր վերջապես կսկսի զբաղվել իր պարտավորություններով ու կհատկացնի մի քանի միլլոն դոլլար հակակարկտային համակարգ ստեղծելու վրա անհույս գործ է: Լիբերալիզմի ( որը իրականում կազմված է էգոիզմ+նյութապաշտություն+անպատասխանատվություն ) ցեցը հիմնավորապես վերացրել է վերնախավի մոտ առողջ մտածելակերպի վերջին նշույլները: