Աֆորիզմ

Apr 16, 2009 11:12

Համապատասխան զրույցի արդյունքում ծնված միտք.
Ցույց տուր դեսքթոփդ, ասեմ՝ ով ես դու։

Հ.Գ. Էսօր դեսքթոփս «ուբորկա» եմ արել։ :D

Զվարճալի, Աֆորիզմներ, Հեղինակային աֆորիզմներ

Leave a comment

Comments 6

byurie April 16 2009, 15:49:08 UTC
Ան, բայց շատ ճիշտ միտք ա: Էն օրը մամաս իմ ու Հովոյի դեսքթոփները համեմատելով մեր բնավորությունների մասին էր խոսում: Ուրեմն, էս Հովոյի դեսքթոփի վրա ոչ մի ավելորդ բան չկա: Եթե նույնիսկ պրինտ կամ սկան անելու համար իրա դեսքթոփին որևէ բան եմ գցում, հինգ րոպե հետո գալիս, ջնջում ա: Մամաս ասում ա` իրա բնավորությունն էլ ա տենց: Ուղեղի մեջ ոչ մի ավելորդ բան չի պահում, այլ մենակ էն, ինչ իրան հետաքրքրում ա, դրա համար ոչ մի բան չի կարում կարգին սովորի: Իսկ իմ դեսքթոփի վրա ինչ ասես չկա: Չեմ ուզում ոչ ջնջել, ոչ էլ ուրիշ տեղ տանել, որովհետև "կարող ա պետք գա": Ու նույն ձև էլ իմ հիշողությունն ա. ամեն ավելորդ ինֆորմացիա կլանում եմ, դրա համար ինձ մոտ սովորելն ավելի լավ ա ստացվում:

Reply


lil_ha April 16 2009, 16:46:35 UTC
իմ դեսկթոփը հաճախակի ենթարկվում է կապիտալ "ուբոռկայի", երբ որ արդեն անտանելի վիճակ է լինում
բայց մինչ այն` քաոս, սոդոմ-գոմոր
կյանքում էլ եմ էդպիսին. մեկ էլ տալիս փշրում եմ ամեն ինչ, երբ արդեն զգում եմ, որ չեմ դիմանում
հաճախ հետո վերականգնում եմ, ոնց որ recycle bin-ից restore են անում որոշ ֆայլեր (ներողություն եմ խնդրում անտած համեմատության համար)

Reply


deghin April 16 2009, 17:07:39 UTC
Ինձ մոտ էլ ա «կարող ա պետք գա» վիճակը։ :D Ահավոր դժվարությամբ եմ ընդհանրապես որևէ բան «ջնջում»՝ լինի դա ֆայլ, կենցաղային իր, թե մարդ։ :D Հիշողությունս էլ ա «չջնջված» վիճակում, դեսքթոփս էլ, իրերս էլ։ Մարդիկ գոնե իրենք մեկ-մեկ ինձ «ջնջում են», թե չէ որ ինձ մնար, կյանքում ոչ ոք չէր ջնջվի։ :D

Recycle bin-ը քչփորելու հետ ես էլ սեր ունեմ։ Որ Վազգենն ուզում ա դատարկել, պիտի անպայման մի հատ լրիվ տնտղեմ, հետո նոր համաձայնեմ ջնջել, չնայած հազվադեպ եմ որևէ բան գցում Recicle bin, գցելիս էլ միմիայն անհուսալիորեն անպիտան կամ կրկնվող ֆայլերը։

Reply


փնթիություն... ext_175649 April 16 2009, 17:56:25 UTC
Ան, ինչ լավա, որ իմ դեսքթոփը չես ուսումնասիրելու, որովհետև համ տանը, համ օֆիսում դեսքթոփս խայտառակ ձևի լցվածա անպետք ֆայլերով, որոնք ուղղակի ալարում եմ մաքրեմ :-D

Reply

Re: փնթիություն... sh_joy April 17 2009, 05:14:34 UTC
Իմ մոտ էլ ա լրիվ նույն վիճակը։ Ուբոռկա անում եմ մենակ էն ժամանակ, երբ ամբողջությամբ լցված ա լինում :D

Reply


hayktt April 17 2009, 09:17:24 UTC
Իմ մոտ միշտ մաքուր է :)

Դեսքթոփիս վրա մենակ հարդ դիսկս է ու վերջ, մնացած ամեն ինչը իրենց համապատասխան ֆոլդերներում են: Նույնիսկ շորթքաթները դեսկթոփիս վրա չեմ պահում :)

Reply


Leave a comment

Up