Այցելություն էկոավան (1-ին մաս)

Oct 04, 2013 22:26

Հավաքույթին սեղանների վրա անձեռոցիկի փոխարեն շորի կտորներ էին դրված։ Ուտելիքը խոհանոցում էր, ամեն մեկն իր համար լցնում, բերում էր։ Խոհանոցի մի անկյունում ամբողջական լոլիկներ էին  դրված, որոնց միայն նայելիս նոստալգիայի մեջ էիր ընկնում՝ ակամա հիշելով, թե ինչ տեսք ունեին լոլիկները Հայաստանում դեռ մի քսան տարի առաջ։ Լոլիկներին կից գրություն կար. «Անվճար լոլիկներ. ցանկացողները կարող են օգտվել»։ Ես՝ վաղեմի լոլիկամոլս, իհարկե, չէի կարող անտարբեր անցնել այդ ախորժելի ցմփորիկների կողքով։ Էդպիսի անմահական լոլիկ վերջին անգամ չեմ էլ հիշում՝ երբ էի կերել։ Ինձ թվում էր՝ դրանք վաղուց վերացել են աշխարհի երեսից։

Շարունակելի

Էկոավան, Ուղևորություն, Բնություն, Իտակա, Լուսանկարներ, Ապրելակերպ, ithaca, eco-village, Դիտարկումներ, Նկարներ

Previous post Next post
Up