Գրողի իմաստության գիրք. գրելու արհեստին տիրապետելու 101 կանոն (9-րդ մաս)

Aug 16, 2010 19:19

Նախորդ մասերը՝ այստեղ։

39-րդ կանոն. գոյականներդ ու բայերդ ճշգրիտ ու դիպուկ ընտրիր։
Ածականների մասին մի առիթով Հեմինգուեյն ասել է. «Եթե կասկածում ես, մի՛ օգտագործիր»։ Նույնը վերաբերում է մակբայներին։

Արագընթաց գնացքը սուրաց մեր կողքով։
Դու տակա՛նք ես,- մռնչաց նա կատաղած։

Վերոնշյալ երկու նախադասություններից էլ հանիր լրացումները։ Սուրալն արդեն իսկ ( Read more... )

Գրելու մասին, Տեղեկություն, «Գրողի իմաստության գիրք», Սթիվեն Թեյլոր Գոլդսբերի, Գրքեր

Leave a comment

Comments 6

iza1976 August 17 2010, 03:51:26 UTC
Ապրես..Սպասում էի..

Reply

deghin August 17 2010, 19:45:43 UTC
:)

Reply


ahousekeeper August 17 2010, 08:15:53 UTC
Փաստորեն թարգմանո՞ւմ ես։ Նոր հասկացա :)

Reply

deghin August 17 2010, 19:51:20 UTC
Հա, բայց ինչի՞ց հասկացար։ :)

Ճիշտն ասած՝ ասել, որ ուղղակի թարգմանում եմ, սխալ կլինի, որովհետև նաև որոշակի մշակման եմ ենթարկում. որոշ մասեր կրճատում եմ, որոշ մասեր վերաձևակերպում՝ հնարավորինս հարմարեցնելով հայ իրականությանը, որովհետև գիրքը գրված է ամերիկացու կողմից՝ ամերիկացիների համար, ու շատ բաներ ուղղակի նույնությամբ թարգմանելու դեպքում հայ ընթերցողին կամ ոչինչ չեն ասի, կամ անհասկանալի ու խորթ կլինեն։ Հատկապես օրինակները շատ դեպքերում հորինում՝ աշխատելով համարժեքը գտնել, որովհետև հաճախ տիպիկ ամերիկյան իրականությունից են լինում։ Հիմնական մտքերը չեմ փոխում, իհարկե, ուղղակի հիմնականում կրճատման հետ կապված որոշ դեպքերում ձևակերպումն եմ փոխում։ Չնայած կրճատումներն էլ չնչին մաս են կազմում ընդհանուրի մեջ։

Reply

ahousekeeper August 17 2010, 20:24:29 UTC
> Հա, բայց ինչի՞ց հասկացար։ :)

Եսիմ :)

> որոշ մասեր կրճատում եմ, որոշ մասեր վերաձևակերպում՝
> հնարավորինս հարմարեցնելով հայ իրականությանը

Փաստորեն շատ լուրջ գործ ես անում։

Reply

deghin August 17 2010, 21:04:59 UTC
Դե, շատ լուրջը չգիտեմ, բայց հուսով եմ, որ գոնե կգտնվեն մարդիկ, որոնց պետք կգա։ :) Համենայնդեպս, հաճույքով եմ անում։ :)

Reply


Leave a comment

Up