ՋաՂջախել, արմատը՝ գաՂջ

Jan 18, 2014 11:16



Ամենասարսափելին էն ա, որ պաշտոնական անձանց թվում ա, որ իրանք խաղ են անում, աշխարհն էլ հետները։ Ո՞վ ա տեսել սենց անլուրջ, մանկամիտ էլիտա, ուշք ու միտքը շարիկ գլորելն ա։

Ախար ո՞նց բացատրես մարդկանց, որ դիվանագիտություն կա, պետություն կա, քաղաքականություն կա։ Երբ որ դու սովորական մարդ ես, ինչ ուզում ես ասա, ինչ միտք ուզես՝ ծնի, լավ, եթե պատգամավոր ես ( Read more... )

Հայաստան, մտքեր

Leave a comment

Comments 15

khlurd January 18 2014, 14:12:20 UTC
ձախձախիչ նախարարը

Reply

nrbakert_tashuk January 18 2014, 15:02:23 UTC
ձաղձախիչ, ոչ թե ձախձախիչ:)))

Չգիտես ինչու «կախկանձել» բառը միտքս եկավ... բայց երևի արդեն ազգովի դա էլ չենք կարողանում անել, էլ ոչ ցավ կա, ոչ ցավի զգացողություն, ոչ վիրավորանք, ոչ էլ վիրավորանքի զգացողություն: Արժանապատվությունը տեղը զիջել է գոյատևման բնազդին, այն էլ ցանկացած գնով գոյատևման... երևի դա է ճիշտը: Հակառակը կլիներ գիտակցված մասսայական ինքնասպանություն: Քրիստոնյա ենք: Գիտես, հենց սա էլ ձախ այտը տալն է, էլի:

Reply

khlurd January 18 2014, 16:15:29 UTC
հա

իսկ սենց ՞՞՞ չախչախ նախարարը

Reply

nrbakert_tashuk January 20 2014, 04:38:30 UTC
Չախ-չախ թագավորը դրական հերոս է, ընթերցողի համակրանքը նրա հետ է: Նա «անհաջող և անարդար» ժառանգության զոհ էր, ինչ-որ առումով:)) Իսկ սա ուղղակի պարզունակ թյուրիմացություն է: Գիտես, անգամ Քաջ Նազար էլ չի: Ափսոս մեր բոլորի ժամանակը վերջանում է: Լացս գալիս է, երբ մտածում եմ, ինչեր կարելի էր անել այս քսան տարում ՀԱՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ուղղությամբ...Լափվեց ամեն ինչ...Վերջերս հաճախ Ռոբերտ Սահակյանցին եմ մտաբերում: Չեմ հիշում առիթն ինչ էր (կարծեմ Վազգեն Սարգսյանին ուզում էին սրբերի դասին կարգեն, թե ընտրությունների հետ կապված), վրդովված ու հիասթափված ասեց «Այսպիսի պահերին ուզում եմ ազգությունս փոխեմ»...

Reply


Leave a comment

Up