Умер при вскрытии

Mar 10, 2012 00:04

 ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյան.
"Չեմ բացառում, որ հնարավոր է քանդեն, բայց միայն նույնությամբ վերակառուցելու պայմանով:"

Մի կողմ դնենք քանդված-հետհավաքված հուշարձանի մեծ գաղափարը:
Անընդհատ մտածում եմ տաբուների մասին: Եթե քսան տարի առաջ որոշակի չգրված ընդհանուր արգելքներ կային /ասենք, խոսենք միայն քաղաքի մասին/, ու միտեսակ մտքովդ չէր անցնի, որ երբեւէ Փակ շուկան քանդելու մասին հնարավոր կլինի սենց մի բան մտածել, ապա քայլ առ քայլ գնում ենք առաջ: Փոքրիկ քայլերով՝ մի հատ պուճուր սեղանիկ, հետո տաղավար օպերայի կողքը, ստեղ-ընդեղ խոտերի մեջ, մայթերին: Հետո ավիրող վրձնի մի քանի մեծ հարված՝ "Սեւան" հյուրանոց, երիտասարդականի դիմացի ինստիտուտի մասնաշենք, Կուկուռուզ եւ այլն: Հետո մի պահ դժվարացավ, նորից սկսեցին խոսքով տաբուներ քանդել, էրեկ մշակույթի մեծանուն գործիչներ պատկերասրահը քանդելուց էին խոսում, էսօր շուկայից: Կառավարական շենքը կատարելագործելու պլաններ եւ այլն: Հաստատ կհասնենք օպերայի բաց մասերը ամրացնելու նպատակով ապակեպատելուն եւ առաջ էլ կգնանք: 
Կարեւորը խոսքն է, էսօր որ ասվեց՝ արդեն տաբուն քանդվում ա, արդեն մարդկանց ուղեղն ա մտնում, իսկ ինչու՞ չէ:
Խեղճ իտալացիք չունեն Իտալիայի մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, թե չէ վաղուց Պիզայի աշխտարակը շողուլի կբերվեր, Կոլիզեին էլ էլ կիսաքանդ չէր մնա, համ կամրացնեին, համ էլ կփայլեր նոր մարմարե հոյակերտ աբլիցովկայով ու "Saray" ընկերության եվրոպատուաններով:
Ու ամենազիլը, ամենաէֆեկտիվ հայկական նոուհաուն էն ա, որ բնագավառի "նայողներն" են խոսքը գցում. հուշարձանների պահպանման կոմիտեն ու մշնախը՝ հուշարձանների քանդմանը դեմ չի, բնապահպան նախարարը երազում է անտառում պոչամբարի մասին, կրթնախը լեզվի օրենքն է պաշարել եւ այլն, եւ այլն:
Բառը ասվել ա, գործը չի ուշանա:

մտքեր, Շուկա, Երեւան

Previous post Next post
Up