Քաղաքաշինությունը եւ խժռատիրական հասարակարգը. մանր դրվագ

Nov 17, 2011 13:21

Դե հա, հիմա նորից դեպի պայծառ ապագան նայող ընկերներս կասեն. «Հերիք ա էս հնություններից կախվեք, թողեք թող Երեւանն էլ զարգանա»
Դավայծե, թող զարգանա
Մենակ մի բան եմ խնդրում. էկեք թող քաղաքապետ-գլխավոր ճարտարապետ-վարչապետ-կառուցախատող-նախարար-ճարտարապետներ ու մնացած կապ ունեցող շարիկ գլորողները ազնիվ ու անկեղծ ասեն. «Երեւանի կոնցեպցիան պաշտոնապես փոխում ենք, սրանից հետո գնում ենք Աթենքի ճանապարհով /քանի որ իդեալը Դուբայն ա, որին մեր էշ խելքի պատճառով չենք էլ կարող հասնել/. այսօրվանից ամենինչ ամենտեղ կարելի է, հուշարձան-մուշարձան կամ պատմական քաղաքային միջավայր ..նող չկա, դրանք խոչընդոտ են, դրանցից բեթար մենակ հիմար ծառերն են /օրինակ շատ արաբական քաղաքներում մի հատ ծառ չկա ու մարդիկ նորմալ ապրում են/, ուրեմս, կառուցում ենք էն, ինչ կտեղավորվի ու ընդեղ, ուր բահով մարդ կարա մի կերպ մտնի, ու էն, ինչ կարելի է շուտ ծախել ու թռնել»: Է հա, կասեք դուք, բայց տենց էլ անում են արդեն վաղուց, հա բայց նյութականը առաջ է գնացել մտքից, հիմա էլ պետք է միտքը հասցնել գործին ու բարձրաձայնել պետականորեն եւ ֆիքսել օրենքներում: ՈՒ դրանից հետո թե վրդովվեմ կամ բողոքեմ՝ ամոթ ինձ:

մեջբերում Armoland բլոգից

Այսօր բավականին ցուրտ ու մռայլ օր է եւ տանից դուրս գալուց եւ գործերս ավարտելուց հետո, որոշեցի գնալ "EDEN" (դրախտ) կաֆե մի կտոր բան ուտելու եւ հաճելի մթնոլորտում մի քիչ աշխատելու: Պարզվեց, որ ամեն ինչ չէ որ այդքան հաճելի էր լինելու:
Կաֆեն կառավարող ընկերներիս բարեւ ասելն ու օրս փչանալը մեկ եղավ: Պատճառը տղաները չէին, ոչ էլ այն փաստը, որ իմ սիրած սեղանը զբաղված էր` պատճառը լուրն էր, որ տղաները կիսեցին ինձ հետ... "Դրախտը" 10 օրից քանդվելու է: Հենց այդպես. Եկել էր ինչ որ մեկը նախօրեին ու ասել "Դուք ունեք 10 օր ժամանակտարածքն ազատելու համար": Ասելու ձեւն ու բովանդակությունը ինձ չեն զարմացնում, քանի որ բավականին "ժամանակակից" ձեւ է:
Թվում էր, թե ես էլ պետք է հանգիստ տանեմ այս լուրը, քանի որ վաղուց գիտեի, որ քանդելու են, բայց չգիտեի երբ, եւ հույս ունեի, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով մի քանի տարի ավել կվայելեյի քաղաքիս հարազատ վայրերը, բայց պարզվում է, որ նե տուտտը բիլո....
Երկար բարակ չեմ գրի, թե շենքն ինչքան գեղեցիկ է, թե ինչ հիշողություններ է այն արթնացվում, կամ ինչ ասոցիացիաներ է առաջացնում:





φάγος, անասնապատում, խժռատիրական հասարակարգ, Երեւան

Previous post Next post
Up