Бабло: հաջորդ զոհը

May 27, 2011 09:55

Ուզում եմ հիշեցնել, որ բացի Թամանյանից, ունեինք ուրիշ փայլուն ճարտարապետներ
Մեկը, անշուշտ, Նիկողայոս Բունիաթյանն է

Եւ հիմա, երբ իր փայլուն ստեղծագործություններից մեկը ապօրինի եւ դավադրաբար, լկտիորեն քանդվեց պաշտոնյա մեծապատիվ մուրացկան-մանկուրտների ձեռքով /որոնք, իհարկե, ոտքային դող ապրեցին հաստաքսակ լոնդոնաբնակի կապրիզները կատարելու հաճույքից/, եւ հիմա պատրաստվում են քանդել «Սեւան» հյուրանոցի մնացած մասը /կամ արդարադատության նախարարության «այրված» շենքը, այրվել են ընդամենը միջհարկային ծածկերը, ինքը շենքը կանգուն է եւ ամուր/

Իսկ ինչ վերաբերում է աշտարակի կառուցման համար անհրաժեշտ գումարին, ապա նրա խոսքով հարկավոր է լինելու 10 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարն, ըստ ՀՀ գլխավոր ճարտարապետի, ստացվելու է Արդարադատության նախարարության այրված շենքի տարածքի վաճառքից: Շենքը դեռեւս չի վաճառվել, բայց շուտով նախատեսվում է պայմանագիր կնքել ռուսական «Ռոսչին» ընկերության հետ: Ընկերությունը պարտավորվելու է գործարքի դիմաց վճարել 10 մլն դոլար, ինչպես նաեւ փոխհատուցել նախարարության շենքի առաջին հարկում գտնված եւ հրդեհից տուժած խանութների ու ռեստորանների սեփականատերերին: Վերջիններիս հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, այդ գործընթացը կավարտվի շուրջ 2 ամիս անց, իսկ դրանից որոշ ժամանակ անց կսկսվեն աշտարակի շինարարության աշխատանքները: Ճարտարապետը վստահեցրեց, որ ֆինանսական տեսանկյունից ավելի նպատակահարմար է նոր աշտարակը կառուցել, քան վերակառուցել ԱՆ այրված շենքը:

Հիմա գրել չեմ կարող, մենակ ֆոտոներ կդնեմ:
Կարծում եմ միակ քայլը, որը քաղաքային իշխանությունը կարող է անել, որ համոզի, որ մի բան փոխվել է, դա «Սեւան» հյուրանոցի վերականգնումն է ճշգրիտ տեսքով:
Հ.Գ. Խնդրում եմ, բոլոր նրանց, ով հիմա կասեն «դե լավ հա, ի՞նչ նա սրա հուշարձան», իմ ժամանակը խնայել, ես դասախոսությունների ժամանակ չունեմ: Գնացեք եւ գոնե մի կարճ դասախոսությունների շարք լսեք ասենք թե ճարտարապետության ինստիտուտում կամ ինտերնետով մի երկու գիրք գտեք կարդացեք:



Լոլա Դոլուխանյանի «Նիկողայոս Բունիաթյան» գրքից



















ճարտարապետություն, դուբաիզացում, Երեւան

Previous post Next post
Up