Լեզվի օրենքի փոփոխության դեմ. դեռ ամեն ինչ առջեւում է

Nov 15, 2010 10:04

Երբ գրում էի մի քանի օր առաջ Ռիժկովի եւ Կրիվոպուպկինի զոցաշունչ մատնթափությունների մասին, դեռ տեղյակ չէի, որ Երկուշաբթի` նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ:
Այ հիմա ամեն ինչ ընկավ իրա տեղը, համենայն դեպս, իմ համար պարզ դառան որոշ բաներ: Ես հիմա համոզված եմ, որ Ռուսաստանից շեֆությունը պատահական չէր եկել հենց հիմա, եւ բարձրաձայնած մէսիջը /մրցունակերեն ասած/ ուղղված էր ոչ թե մեզ, այլ կասկածող մեծարգո աներեսներին երեսփոխան-պատգամավորներին: Ինքներդ դատեք.
ա/ ինչու պիտի Ռիժկովը գործերը թողեր գար լեզվի մասին խոսար /էն Կրիվոպուպկինը հեչ, պորտաբույծ էակ ա, մի կերպ ստեղ-ընդեղ քարշ գալով օր ա մթացնում/
բ/ Ռիժկովը չէր կարող ինքը ուսումնասիրություն իրականացներ, թե ինչպիսինն է Հայաստանում ռուսերենին վերաբերմունքը, ինչ մերոնք են ասել՝ դա էլ ընդունել է: Որ ասեին լավ ա, կասեր. я растроган отношением трали-вали
գ/ երբ այս այրերը շանտաժելով ակնարկում են ռուսաստանյան սփյուռքի գլխաքանակի մասին եւ նրա մասին, որ ռուսահայության ապագան իրենց ձեռքում է, ապա դա էլ ԻՆՁ չի ուղղված, քանզի Մոսկվայում բնակվող իմ ընկերները ռուսական օրենքների հետ խնդիրներ չունեն, իսկ եթե համը դուրս գա՝ կթողեն կգան կամ ուրիշ տեղ կգնան, ու դեռ պարզ չի ով ավելի շատ դրանից կտուժի՝ Ռուսաստանն թե իրանք: Փաստորեն, այս մէսիջն էլ էր ուղղված պատգամավորությանը, քանի որ գրեթե բոլորը սերտորեն կապված են Ռուսաստանի հետ շատ կասկածելի կապերով

Եզրակացությունս այն է, որ էս ծանր հրետանին հրավիրված էր ԱԺ-յում նստող մարդկանց իրենց տեղը թեթեւակի հիշողության մեջ թարմացնելու համար, քանի որ կառավարությունը զարմանալիորեն չկարողացավ կատարել հեշտ թվացող պատվերը եւ հիմա պանիկայի մեջ ա. ինչ-որ շատ ա բարդանում ամեն ինչ

Կարծում եմ, պետք է գնալ այստեղ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը:

Հ.Գ. Օրեր առաջ սա էի կարդացել, բան չէի հասկացել
«Իրականում՝ բովանդակային իմաստով, «Լեզվի մասին» օրենքի նախագիծը հանված է փաթեթից: Նախագծում պահպանվել է միայն իրավական տեխնիկայի կանոններով պայմանավորված մի ձեւակերպում: Սա նաեւ արձագանք էր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի վերջին հայտարարություններից մեկին, որտեղ իրենք են իսկ մատնանշում, թե առանց այդ նախագծի՝ «Հանրակրթության մասին» օրենքով այս խնդիրը չի կարող կարգավորվել: Մենք արձագանքել եւ ունկնդիր ենք եղել այդ դիտողությանը»
Հիմա էլ չեմ հասկանում ինչ ա ասում

Հայաստան, Հայոց լեզու

Previous post Next post
Up