Մի բան էլ եմ մտածում
Երեւանը ունի լավ թե վատ գլխավոր հատակագիծ, որի մշակման վրա կառավարությունը ծախսել է հսկայական գումարներ /իրականում, ավելի շատ էլ պիտի ծախսեր, բայց խոսքը դրա մասին չի/
Այդ Գլխավոր նախագիծ կոչեցյակը մի համակարգված ու բազմաշերտ ծրագիր է՝ մշակված բազմատեսակ մասնագետների կողմից, եւ որը ունի օրենքի ուժ եւ որը արտահայտում է քաղաքի զարգացման ուղղությունները բոլոր ասպեկտներով
Այդ թվում, նախագծում պետք է արտահայտված լինեն նաեւ եղած եւ կառուցվելիք եկեղեցիները /ավելի ճիշտ՝ նրանց մոտավոր դասավորվածությունը, չափսերը/ եւ այն մասերը, որոնք պիտի ձեւափոխվեն, քանդվեն, մաէքրվեն կամ հակառակ՝ պահպանվեն: Գլխավոր հատակագծի հիման վրա են միայն ընդունվում բոլոր որոշումները կոնկրետ նախագծերի հետ կապված /ՕՐԵՆՔՈՎ, իհարկե, ոչ թե իրականում/
Եթե կառավարությունը կամ ով ուզում ա լինի մի տենց ագրեսիվ միջամտություն ա պատրաստվում անել, նախ պիտի առաջադրանք տա նախագծող ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ, որոնք քննարկելուց եւ հետազոտություններ անելուց հետո կորոշեն նպատակահարմարությունը, կոնկրետ վայրը, ձեւերը, հետո կմցնեն ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ գլխավոր նախագծի մեջ, հետո նոր դրանց հիման վրա կպատրաստվի կոնկրետ նախագծամ համար առաջադրանք՝ ԱՊԶ կոչեցյալը, որը հստակ կասի ինչը քանդել, ինչը կառուցել, ինչ չափի եւ այլն
Փաստորեն, կառավարությունը կոնկրետ որոշում ընդունելով ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ոլորտում՝ իրա իրավասնությունները անցնում է
Պատկերացրեք, կառավարությունը ընդունում է որոշում, որ մի մարդու ստամոքսը պետք է վերացնել, տեղը ուղեղ կպցնել, ու բժիշների զարմանքի վրա պատասխանում է մի նախարարությունում աշխատող չինովնիկ-լակոտ, որը բացի թուղթ տանել-բերելուց ունակ չի ոչ մի բանի. «Ինչ վատ բան կա էդ հոտած ու խոցահատված կեղտոտ ստամոքսը վերացնելու ու տեղը մի չքնաղ պարզամիտ ուղեղ կպցնելու մեջ, զարմանում եմ ձեր չուզողության վրա»
http://www.gov.am/am/decrees/item/195/ http://www.hsearch.am/hom_main.php?hom_id=26530&hom_sid=1256917945-32844000&hom_t=%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B7%D5%BF%D5%A5%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6 եւ այլն