Мини-пиги обладают поистине богатырским аппетитом и съедят практически все, что вы им предложите

Feb 02, 2010 16:36

Эпиграф
Кроме здорового аппетита, они обладают настойчивостью, выпрашивая еду

(друзей, не читающих по-армянски, прошу простить отсутствие перевода: ниже описан всего-лишь новый случай обнаружения мини-пигов в одной государственной конторе, представляющий интерес только для местных животноводов-любителей)

Երկու հարց՝ նախաբանով

Նախաբան
Ուրեմս, բոլոր նախագծողները ու շինարարները ունեն լիցենզիա /եթե իհարկե ուզում են աշխատեն/
Մեծամասնության մոտ լիցենզիաները ժամկետի մեջ էին
Նոր օրենք մտավ օգոստոսին, համաձայն թրի լիցենզիաները փոխարինվում են նորերով դառնում են անժամկետ
Լիցենզիա փոխելուգործընթացը պիտի ավարտվեր 2010 հունվարի 21
Բայց կազմակերպությունների մեծամասնությունը տեղյակ չէր եւ հանգիստ խռմփացնելով քնած էր տարբեր կենդանիների ականջներում, քանի որ համոզված էր, որ պետական փաստաթղթի վրա նշված ժամկետը ինչ-որ բան նշանակում է
Մի քանիսը ստացան ծանուցում փոստով .... հունվարի կեսերին
Պատմեցին ծանոթներին, սկսվեց իրարանցում
Մարդիկ գնացին լիցենզավորման կոմիտե, այնտեղ բացատրություն ստացան, որ նամակները բոլորին ուղարկվել են, ով չի ստացել՝ մեղքը իրա վիզը /իհարկե, առանց որեւէ փոստից թուղթ ներկայացնելու/
Վերջապես, մարդիկ հավաքեցին անհրաժեշտ փաստաթղթերը /ի դեպ, անիմաստ կտրվելով գործերից, քանի որ արդեն առնվազն մեկ անգամ այդ ամենը արած ունեին/, վերադարձան կաբինետ, հանձնեցին, ստացան ՕՔեյը, բայց պարզվեց որ մի փոքր բան էլ կա անելու՝ թարմ տաք-տաք յուղըվրեն լիցենզիայի տէր դառնալու համար. մի փոքր մաղարիչ, մի 150,000 դրամ
Իսկ եթե չէ՞
Իսկ եթե չէ, ապա կուշացնեք, կպարզվի, որ X օր առանց լիցենզիայի եք աշխատել X+10%:5*45 = 150 չէ 650 հազար տույժ ու տուգանք կտաք, ֆեռշտեյ՞ն, համ էլ ամոթ չի՞, ՁԵՐ ՔԱՇԱԾ ԵՐԿՈՒ ԳԾԻ ԳԻՆՆ Ա, ԷԼԻ

Հարց 1. Քանի կազմակերպություն հրաժարվեց կաշառել չինովնիկներին
Հարց 2. Քանի նախագծային եւ շինարարական կազմակերպություն կա Հայաստանում

բա որ tigransargsyan -ը պատասխանները հուշեր, ինչքան հաճելի կլիներ


անասնապատում

Previous post Next post
Up