Oct 11, 2009 21:31
Էսօրվա «տոնը» հիշեցրեց իմ կյանքում տեսածս ամենա զարհուրելի ու այլանդակ տեսարանը
1992 թե 1993 թիվն էր, ահավոր ցուրտ ձմեռ
ժողովուրդը սոված՝ բառիս բուն իմաստով
սառած
կատաղած, խեղճացած
Վանո Սիրադեղյանը /կամ չգիտեմ ով, բայց տենց էին ասում/ տորթ թխեց մի 3 մետր բարձրությամբ, բերեցին դրեցին կարապի լճում
շներին կապեցին, ժողովրդին բաց թողեցին
սա ես տեսել եմ իմ աչքերով, ականատես եմ, հիծում եմ, դաջվել ա ուղեղիս մեջ
մենք սարսափած դիտում էինք մեր ընկերոջ համ էլ հարեւանի պատշգամբից, լավ էր երեւում
սոված մարդիկ իրար բրդելով քաշքշելով խժռում էին յուղոտ /բայց երեւի պարսկական մարգարինով, ձվի փոշիով ու սախարինով սարքած/ տորթի կտորները, մինչեւ էդ կույտը չհալեց-գնաց
մենք նայում էինք ու համարյա լացում՝ զզվանքից, խայտառակությունից, ամոթից, ինչ ասեմ
ցինիզմի, լկտիության, գ..թյան գագաթնակետն էր
էդ անպատվության /բռնաբարության պես/ հեղինակներին իմ ձեռքով կկախեի մոտակա ծառից ու մի րոպե ձեռքերս չէին դողա
ինչ թուրքի սրի տակով անցնել՝ սա ռուսական բանտի «ապուսկատի» պես մի բան էր
որը ոնց-որ թե մինչեւ հիմա ազդեցությունը թողել ա
դա մի խոսոտւմ էր իշխանություններից, որը կատարվեց
սովը անցավ, մարգարինով տորթը կա՝ տոն օրերին շատ ու անվճար
բայց առանց պատվի, առանց եռանդի, առանց երանգի, առանց ճաշակի
մենակ տորթ, տորթ բաժանողներ, տորթ ուտողներ
Հայաստան,
պատմություն,
անասնապատում,
էսօր