Ս. Սարգսյանի
հարցազրույցը իր աղաղակող կապիտուլյանտությամբ հանդերձ նորություն չէր: Ում համար նորություն էր՝ թող գլուխ չցավեցնի ու հանգիստ գնա զբաղվի բանջարաբուծությամբ (բանջարեղենի պատվավոր դերում, իհարկե) :
Տիգրանի և
Ալեքսի նյութերը լիովին արտահայտում են իմ վերաբերմունքը այս ամենին: Խոսքս այլ բանի մասին է: Ավելի ճիշտ այլ մարդկանց: Մարդկանց մի խմբի, որոնք ՍՍ-ի քաղաքականությունը տարատեսակ "չուզողներից" պաշտպանելու անշնորհակալ գործին են լծվել: Սրանց արձագանքելը գործընթացներին անընդհատ մեջս մի մշուշոտ զգացում էր առաջացնում, կպչուն դեժավյուի նման մի բան, որ էս ամենը մի անգամ արդեն հանդիպել եմ: Ու մեկ էլ ուղեղս գիտակցության երես բերեց. Քյուբլեր-Ռոսի մոդելը, որ բնութագրում է մահացու հիվանդի մահանալու գործընթացի հինգ հոգեբանական փուլերը.
- Ժխտում. - Ոչ մեկ ոչ մի հող չի տալու: Ընդիմադիրների, կյանքից նեղացածների ու պրոֆեսիոնալ բայղուշների հնարածներն են: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո՝ մենմենակ մնացած Ադրբեջանից ստանում ենք ամեն ինչ, կամ համարյա ամեն ինչ:
- Զայրույթ. - Արա, դուք ով եք, որ մարդկանց չհավատաք, գնահատականներ պիտակեք աջ ու ձախ, մենաշնորհեք հայրենասիրութունն ու Հայրենիքը:
- Առևտուր.- Այս ասածները հատուկ նշանակություն ունեն: Եթե Ադրբեջանը "կուտը ուտի" ու Ղարաբաղին անկախություն տա` մենք մեր խոստացածի մի մասը կանենք: Եթե ՝ չտա, մենք էլ ոչինչն չենք տա: Ու դեռ մի բան էլ աշխարհի աչքում թուրքերին սևերես կանենք:
- Դեպրեսիա.- Ախ, ի՞նչ անարդար է աշխարհը, բիրտ ու կոպիտ բարքեր են տիրում ամենուր: Ամերիկան ու Ռուսաստանը, Եվրոպան ու Չինաստանը, Պարագվայն ու Կոնգոն մեր դեմ ելան ու Հայի վերջն են ուզում: Դե արի Սերժ ու դիմացիր: Աշխարհ, աշխարհ փուչ աշխարհ...
- Հնազանդություն (համակերպում) - Հիմա էս մարդն ի՞նչ անի... Հո ամբողջ աշխարհի դեմ չենք կռվի՞... Հո՞ղն է մարդու համար, թե՞ հակառակը...Վերջիվերջո պայքարը Ղարաբաղի անկախության համար էր...
Ու հետո ՄԱՀ: Հիմա ասածս որն է. շուտ սատկեք: Ապագայի գանգրահեր տղան հոգնեց ձեր շիրիմը փնտրելով: Որ համոզվի, որ արդեն չկաք: Որ ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցի ձեր գերեզմանոցի տեղը: Մի չարաշահեք բալիկի քաղաքավարությունը..
.
ԸնկերանալՌուս-հայերեն բառարան Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=2253&bid=70)
![](http://s03.flagcounter.com/count/fLdD/bg=FFFFFF/txt=000000/border=CCCCCC/columns=2/maxflags=16/viewers=0/labels=0/pageviews=1/)
![](http://www.bigsauron.ru/valid1821_h71d59879adcc8f8d925d1c3b7def3467.jpg)