Երկուշաբթի` նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է
ընդունելու Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների
օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,
ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ
կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի
Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ
կարեւոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված
անձանց, տարածե՛ք այս կոչը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ:
հեռ. 374 (0)99 24 44 92, 374 (0)91 20 82 69
ԸնկերանալՌուս-հայերեն բառարան Ֆշտուկ