Հայ-վրացական հարաբերությունների մասին

Mar 21, 2011 19:03

Ինձ մի հարց հանգիստ չի տալիս.ինչո՞ւ է Ջավախքի հարցը մեր վերևներում դիտարկվում որպես ավելորդ գլխացավանք, որը խանգարում է ՀՀ-ի բաց ճանապարհներին: Ջավախահայության խնդիրներն ուղղակի աշխատում են չնկատել ու պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսում են արդեն չարչրկված "երկու ժողովուրդների եղբայրության", "անլուծելի խնդիրների բացակայության" մասին, քաղաքական ( Read more... )

Ջավախք, հայ-վրացական հարաբերություններ, արտաքին մարտահրավերներ, հայկական խնդիրներ

Leave a comment

Comments 19

javakhk March 21 2011, 15:42:50 UTC
Аstghine ջան, ես հարցն ընկալող "լսարանը" երկու մասի կբաժանեի ( ... )

Reply

astghine March 21 2011, 16:03:26 UTC
Եթե իսկապես հետաքրքրություն կա, ապա ես շատ ուրախ եմ, քանի որ ես շատ մանրամասն չեմ հետևել ու չեմ կարող այդ առումով եզրակացություն անել, նոր եմ սկսել հարցով զբաղվել, բայց նույնիսկ "անզեն աչքով" երևում է,որ հայկական իշխանությունների ակտիվությունը առաջին հերթին հենց մեր օգտին էր աշխատելու այս բոլոր տարիներին: Ու մեկ է մեր վերևներում միայն բիզնեսային հաշվարկներով են շարժվում, աշխարհաքաղաքական տեսանկյունից չեն էլ նայում:
Հարցի ընկալումն իսկզբանե սխալ է:

Մեկ էլ վրացիների շրջանում հայերի մասին շատ ծիծաղելի միֆեր են պտտվում, բայց ես չեմ հասկանում այդ միֆերը զուտ քարոզչություն է վերևից, թե՞ հենց շարքային վրացիներն են հայերի մեջ իմպեևիալիստների փնտրում:

Reply

javakhk March 21 2011, 16:07:04 UTC
> միայն բիզնեսային հաշվարկներով են շարժվում

Իրենք անտարբեր են Ջավախքից էլ, Վարդենիսից էլ...

> շատ ծիծաղելի միֆեր են պտտվում

Օրինակ???
:)

Reply

astghine March 21 2011, 16:21:09 UTC
Ասենք, որ հայերը քնում, արթնանում, երազում են մերձծովային Հայաստանի մասին ու ուզում են "գրավել" ոչ միայն Ջավախքը, այլև ողջ Վրաստանը:

Reply


(The comment has been removed)

astghine March 21 2011, 16:06:39 UTC
Ինձ թվում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալներից է մի հարցը մեկ ուրիշ հարցին ծառայեցնելը:

Հիշելով դա` մեր իշխանությունները ջավախահայության թեմայով առանձնակի չեն բողոքում: ///

Հա բայց եթե Հայաստանը ոչ թե օրեցօր օտարի իրենից Ջավախքին, այլ հակառակը փորձի ավելի ամրացնել կապերը, այդ հարցերն էլ այլ կերպ կլուծվեն:Վրաստանը կվախենա հնց ուժեղ Ջավախքին "բարկացնելուց":

Reply

(The comment has been removed)

astghine March 21 2011, 16:17:44 UTC
Իսկ ինչ նակտի ունես "ձեռքը ճար լիներ" ասելով:

Ես հաստատուն համոզմունք ունեմ,որ Հայաստանը բոլոր դաշտերում էլ թեկուզ հենց այս պայմաններում կարող էր ավելի կոշտ ու սկզբունքային դիրքորոշում ունենար ու ոչ թե շարժվեր "հանկարծ մեզ ոչ մեկ ոչնչում չմեղադրի" սկզբունքով, մենք մեր ազգային խնդիրները ծառայացնում ենք ուրիշ պետությունների շահերին, մեր դիվանագիտությունը կարում ենք նրանք հագով, իսկ ավելին չկարողանալու մասին խոսակցությունները շատ դեպքերում զուտ արդարացումներ են:

Reply


hayrenater March 21 2011, 21:55:33 UTC
Որոշ ղեկավարներ իրենց անձնական շահերը ավելի են գերադասում քան Սամցխե-Ջավախք-Ծալկայի եվ մոռացված Հյուսիսային Լոռու շահերը... Փոխարեն ամեն կերպ միշտ խանգարել եվ խանգարում են տեղի Հայության խնդիրների բարձրացմանը, թե Հայաստանում, թե Ջավախքում... Շատ ցավոտ, բարդ ու խորը խնդիր է... Դե Ջավախքահայ պատգամավորները <<լավ բիզնես>> ունեն Ամիրամ Մեցխելու հետ ընկեր են հարցերը բարձրացնելու փոխարեն իրենց անձնական գործերն էն առաջ տանում: Իսկ Պայքարի համար համայն հայությունը պետք է ոտքի կանգնի, այլ ոչ մի քանի հարյուր մարդ որոնցից մեծ մասը ինչ, որ մեկի համար է գալիս պայքարելու...

Reply

hovik95 March 22 2011, 01:12:45 UTC
Ոնց որ ուրիշ հարցերին են վերաբերվում այդպես էլ Ջավախքին...

Reply

javakhk March 22 2011, 12:48:58 UTC
Այն "պատգամավորները", որ բիզնես ունեն Մեսխելու հետ, հենց на то и "պատգամավոր" են նշանակված, որ բիզնես ունեն...

Reply


Leave a comment

Up