Շնորհավորում եմ ադրբեջանցիներին

Oct 13, 2010 23:39

Ապրեն ադրբեջանցիները.սկզբից կարողացան համոզել, որ հայերը իրենց ազերի անվանեն, հիմա էլ համոզել են, որ իրենք աղվանների իրական ժառանգներն են, որ Աղվանքը ադրբեջանական պետություն է եղել:

Հաղպատի վանքի ցուցանակներից մեկում, որտեղ  խոսվում է Սայաթ-Նովայի մասին կարդում ենք.

«Բանաստեղծություններ և երգեր գրելու, ինչպես նաև քամանչա նվագելու շնորհիվ նա ( Read more... )

պատմության աղավաղումներ, անգրագիտություն, քարոզչություն, ապատեղեկատվություն

Leave a comment

Comments 15

mar_amirchanyan October 13 2010, 18:51:01 UTC
սա անգրագիտություն չի, սա լրիվ ուրիշ բան է...

Reply

astghine October 13 2010, 18:57:33 UTC
Շատ դեպքերում անգրագիտություն է հավատա, բայց իհարկե դեպքեր կան, որ հստակ նպատակ կա որոշակի գաղափարներ տարածելու:

Reply

mar_amirchanyan October 13 2010, 19:34:47 UTC
այդ ցուցանակի տեքստի հեղինակը պարտավոր էր հասկանալ, թե ինչ է գրում

Reply

astghine October 13 2010, 19:42:01 UTC
Պատկերացնում ես Հայաստանում ամեն ինչ ինչքան տեղը տեղին կլիներ, որ ամեն մեկը իր տեղում լիներ ու հասկանար ինչ է անում...

Ցուցանակի հեղինակին ասել են, գրի, գրել է:

Reply


lernci October 13 2010, 18:53:03 UTC
Էդ էդքան էլ ադրբեջանցիք չեն անում:
Իրանց էդքան խելք չունեն, որ անեն:

Իսկ թէ էսպահի դրութեամբ իրանք էլ ինչեր են ստում, կարանք սկսենք ու չպրծնենք:
Հանրագիտարաններով արտադրում են, իրենց ինչ կայ: Փոքրիկ մարտավարութիւն եմ առաջարկում:

http://lernci.livejournal.com/136078.html

Reply

astghine October 13 2010, 19:04:25 UTC
Հա կարելի է օգտագործել, բայց տես դու էլի գրում ես միջազգային հանրության մասին, բայց մենք արդեն նույնիսկ խնդիր ունենք մի շարք ճշմարտություններ էստեղ հասցնելու:

Ես էս վերջերս, որ զբաղվում են ադրբեջանցիների պատմության, քարոզչության ու ինքնության ուսումնսասիրությամբ, արդեն չեմ հիշում քանի մարդու եմ մի շարք կարևոր փաստեր ներկայացրել:Մարդիկ հաճախ ուղղակի չգիտեն, որ չի կարելի օրինակ թուրք ադրբեջանցիների ազերի անվանել ու ինչ չի կարելի,կամ էս նույն Աղվանքի հարցը...Հայաստանում երևի բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանը ամեն ինչ աղավաղում է,բայց մեկ է դա մեզ չի փրկում նման սխալներից:

Reply

ahousekeeper October 13 2010, 19:25:31 UTC
Հա, դառնում է «Արևելյան Անաթոլիայի» պատմությունը։

Reply

astghine October 13 2010, 19:31:58 UTC
Լրիվ

Reply


(The comment has been removed)

(The comment has been removed)

Re: լռել չի կարելի astghine October 14 2010, 12:05:11 UTC
Իսկ այդ դասախոսի մասին տեղեկացնել//

Չգիտեիք Հայաստանը լիբերալ երկիր է, էստեղ ով ինչ գաղափար ուզի կարող է տարածել, եթե անգամ դրանք ապազգային են ու վտանգավոր:

Reply

astghine October 14 2010, 12:06:56 UTC
Ենթադրում եմ, որ սա միայն սկիզբն է:

Reply


artsat October 14 2010, 06:36:30 UTC
Տարածքում հսկիչ կամ պահակ չկա՞ր։
Կա նաև ավելի ռադիկալ ու կարճ ձև, որը կոչվում է «գեղական մեթոդ»։ Չնայած միանգամից առաջացող բացասական էմոցիաներին, մեկ-մեկ շատ օգտակար մեթոդ է։
Վերցնում ես գրիչը, կամ մատիտը ու ուղղակի ուղղում ես տեքստի վրայից։
Նախ Հեռակլ չէ, այլ Հերակլես։ Երկրորդ՝ ո՛չ Ալբանիա, ո՛չ էլ Ադրբեջան, այլ Աղվանք։
Հետո էլ օտարալեզու դպրոցներով գլուխ են ցավացնում։
Ակնհայտ է Հեռակլ ու Ալբանիա գրողը ինչ լեզվով է մտածում։

Reply

astghine October 14 2010, 12:03:07 UTC
Չգիտեմ ես չեմ եղել տեղում, հղումը կա, թե որտեղից եմ վերցրել այս մեջբերումը:

Ես ինչքան գիտեմ երկու տարբերակն էլ օգտագործվում է Հերակլի դեպքում, ինչքան հիշում եմ դպրոցական գրքերում էլ Հերակլ է,բայց պնդել չեմ կարող:

Իսկ Աղվանքի դեպքում Ալբանիա տարբերակի օգտագործումը իսկապես անգրագիտություն է կամ այդպես էլ հայկական տարբերակների հետ չհամակերպվելու փորձ, չնայած ինձ կոնկրետ այս դեպքում իհարկե ավելի շատ այլ բան է ջղայանացնում:

Reply


Leave a comment

Up